Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է Ազգային ժողովի ավագ մասնագետի կախված դին

08.05.2019 11:30
1272

Երեկ՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 46-ամյա Ն. Ա.-ի դին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Բելիչկովի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննիչ Բելիչկովի կողմից նյոթեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ա.-ն աշխատում էր ՀՀ ազգային ժողովում՝ որպես նամակների բաժնի ավագ մասնագետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22

Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

23.11.2026 15:41

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

23.11.2026 14:58

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

23.11.2026 14:51

Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. Բաբայան

23.11.2026 14:24

Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի երեք հիմնական սյուներն են՝ քարոզչական, քաղաքական, ընտրական և վարչական. Հովհաննիսյան

23.11.2026 14:18

Առողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր Սահմանադրությունը

23.11.2026 14:15

Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում

23.11.2026 14:12

Սա իմ Սահմանադրությունը չէ. ի բնե մերժման ենթակա է, սրա վրա մի կողմից դաջված է ադրբեջանածինությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

23.11.2026 12:46

Մեկ տարվա բնակություն Հայաստանում․ ընտրելու իրավունքի նոր պայմանը՝ Սահմանադրության նախագծում

23.11.2026 12:19