Իսկ մենք չէինք հավատում վարչապետի խոսքին, որ Սյունիքը մի օր Իսրայել է դառնալու

24.08.2017 09:18
1869

Օգոստոսի երկրորդ տասնօրյակում Հայաստանի մի քանի վայրերում սկիզբ առած հրդեհներն, իրոք, աննախադեպ էին մեր հանրապետությունում: Ուստի եւ շատ հարցեր ու խնդիրներ ջրի երես դուրս եկան: Պարզվեց հատկապես, որ մեր փրկարարների հիրավի հերոսական պահվածքը որեւէ արդյունք չի տա, եթե լեռնային պայմաններին համապատասխան տեխնիկական միջոցներ չկիրառվեն: Հատկապես ինքնաթիռի, ուղղաթիռների կարիք էր զգացվում: Փա՜ռք Աստծո, Ռուսաստանի Դաշնությունն ինքնաթիռով օգնեց եւ կարողացանք զերծ մնալ ավելի մեծ հետեւանքներից…


Ամբողջ հանրապետության համար լարված այդ օրերին (արձակուրդից վերադարձած նախագահը նույնպես լծվեց այդ գործին) փրկարարները հատկապես ինքնաթիռի եւ ուղղաթիռների կարիք էին զգում, այլ կերպ հնարավոր չէր կանգնեցնել հրդեհի գրոհը…


Մինչդեռ օգոստոսի 16-ին Կապանի երկնակամարում երեւաց ինչ-որ թռչող սարք (մոտ 20 օր նման ապարատ չէր երեւացել այս կողմերի հորիզոնում): Պարզվեց, որ Սյունիքի մարզպետին սպասարկող ուղղաթիռն է՝ մարդն աշխատանքի է գալիս:


Ուղղաթիռը վայրէջք կատարեց Կապանի օդակայանում եւ մնաց այնտեղ 2-3 օր. մարզպետը պետք է նույն այդ սարքի միջոցով տուն վերադառնար:


Առաջին իսկ հայացքից դա երկրի հետ, երկրի խնդիրների հետ որեւէ կապ չունեցող ինչ-որ մարդու պահվածք է: Մյուս կողմից՝ իրեն թույլ են տվել, ինքն էլ օգտվում է ուղղաթիռի ծառայությունից: Այլ հարց է, թե ինչո՞ւ են թույլ տվել:


Ուղղաթիռով աշխատանքի գնալ-գալը միգուցե եւ քննարկման առարկա չդառնար այսքան սրությամբ, եթե չլիներ մեկ-երկու հանգամանք:


Նախ, որքանով տեղյակ ենք, միայն երկրի նախագահն է (իր պաշտոնի բերումով) ժամանակ առ ժամանակ ուղղաթիռով շրջագայություններ կատարում (այն էլ՝ երբեմն, այն էլ՝ խիստ անհրաժեշտության դեպքում):


Պատերազմող Արցախի նախագահը Երեւան այցելելիս անգամ չի օգտվում ուղղաթիռի ծառայությունից. ժամանակ առ ժամանակ նրան տեսնում ենք իր ծառայողական մեքենայի մեջ՝ Ստեփանակերտ-Երեւան մայրուղում:


Հայաստանի Հանրապետության վարչապետին ու պաշտպանության նախարարին եւս ուղղաթիռով տեղաշարժվելիս չենք տեսնում, մեր ամենահայտնի օլիգարխներին՝ նույնպես:


Ուղղաթիռ տեսնում ենք հատկապես սահմանամերձի լարված օրերին եւ անմիջապես մտածում՝ երեւի վիրավոր են տեղափոխում կամ…


Այդ համապատկերի վրա չի կարող արտառոցություն չհամարվել Սյունիքի մարզպետի շվայտ ու ցոփ պահվածքը, այն էլ երկրի համար կրիտիկական այնպիսի ժամանակաշրջանում, երբ օրվա հացի խնդիր ունեցող մարդն ամսական 1000 դրամ է վճարում հօգուտ հայոց բանակի, երբ կյանքի եւ մահվան խնդրի առաջ կանգնած հարյուրավոր մարդիկ բուժման գնալու համար միջոցներ չունեն, երբ տասնյակ հազարավորները մեկնում են արտերկիր՝ ընտանիքի հոգսերն այնտեղից հոգալու համար:


Մարզպետ կոչվածը կարող է ցանկացած պատասխանով հակազդել մեզ, բայց չի կարող ասել, որ ուղղաթիռից օգտվում է իր միջոցների հաշվին, քանի որ այդ միջոցներն անաշխատ ճանապարհով Սյունիքից վերցված են, քանի որ դա հանքարդյունաբերության հետեւանքներից հիվանդացած եւ հիվանդացող սյունեցիների միջոցներն են: Եվ, ի վերջո, ինքը չունի այն ինտելեկտը, կազմակերպական ունակությունները, որ ինքնուրույն կարողանա մերօրյա Հայաստանի պայմաններում գոնե միջինից բարձր աշխատավարձ ստանալ:


Ի՞նչ է բխում ասվածից:


Կամ մարզպետն առողջական խնդիրներ ունի եւ ֆիզիկապես ի վիճակի չէ հինգ ժամ մեքենայով Երեւանից հասնել Կապան, ու պետությունն իր վրա է վերցրել նրա՝ Երեւանից Կապան մեկնելու հոգսը՝ նրա սյունիքյան «գործունեությունը» համարելով մեր պետության համար խիստ անհրաժեշտ:


Կամ անվտանգության լուրջ խնդիր ունի Սյունիքի մարզպետը՝ հայտնի աչքակապություններից եւ աղավաղումներից բխող…


Ի դեպ, սյունիքյան հանրությունը դեռեւս պարզաբանում չի ստացել տարածված այն ասեկոսեի առումով, թե իբր երկրորդ նախագահի տղաները երկու անգամ Լինչի օրենքով հանդիպել են մարզպետի հետ:


Կամ էլ՝ այստեղ զբաղված է պետական, ազգային, սյունիքյան շահերից վեր ինչ-որ խորհրդավոր մի խնդրով, որի համար էլ նրա անձը դարձել է պետական հոգածության առարկա:


Որքա՜ն ճիշտ է իրավիճակը բնութագրում Եղիշե Չարենցը.


Մի անպատկառ, շռա՜յլ խրախճանք,
Ինչ-որ վերին հանդուգըն օրենքով
Մի տխմարի, մի ցոփ արարածի տված
Աններելի, լպիրշ իրավունք՝
Ուրիշների մահու եւ ժանտախտի ժամին…


Ստեղծված իրավիճակը կարող է եւ այլ բացատրություն ունենալ՝ Սյունիքն արդեն իսկ Իսրայել է, ինչը մեզ խոստացել էր հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը սյունիքյան վերջին այցի ժամանակ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21