Իսրայելի բանակը մտել է Գազա քաղաք

05.11.2023 19:05
848

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մտել է Գազա (Գազայի հատվածի վարչական կենտրոն)՝ ավարտելով շրջափակումը, հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին լրագրողներին հայտարարել է, որ քաղաքի շրջապատումից հետո ռազմանավերն ու ավիացիան օգնում են հետևակին և զրահատեխնիկային հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին, հրթիռների արձակման վայրերին և այլ ենթակառուցվածքներին:

«Մեր ուժերը ոչնչացնում են ահաբեկիչներին մերձամարտում, ցանկացած վայրում, որտեղ պահանջվում են մարտական գործողություններ, նույնիսկ եթե դա դժվար է, ՑԱԽԱԼ-ը և դրա զինվորները հաղթում են»,- ասել է նա: ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Հերցի Գալևին հայտարարել է, որ իսրայելական զորքերը գործում են Գազա քաղաքի կենտրոնում և «դեմ առ դեմ մարտեր են մղում»:

«Մեր ուժերը մարտնչում են քաղաքային դժվարամատչելի տեղանքում, ինչը պահանջում է արհեստավարժություն և մեծ խիզախություն»,- ասել է նա:

Գազայի հատվածի մայրաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ իր զորքերը գտնվում են քաղաքի ծայրամասերում և պատրաստ են «հարձակվել ու հաղթել»: X սոցցանցում վարչապետը գրել է. «Մեզ ոչինչ չի կանգնեցնի»։

Իսրայելի ներխուժումը Գազա քաղաք տեղի է ունենում մեկ շաբաթից էլ քիչ անց այն բանից հետո, երբ Նաթանյահուն հայտարարեց անկլավում ցամաքային գործողությունների ընդլայնման մասին, և «նշանավորում է այն, ինչը, ինչպես սպասվում է, կդառնա ռազմական գործողությունների դաժան փուլի սկիզբը»,- գրում է The Hill-ը:

Թերթը նշում է, որ եթե Իսրայելը ցանկանում է ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, նրա զինվորները «ստիպված կլինեն պայքարել յուրաքանչյուր տան համար և ներթափանցել քաղաքի տակ գտնվող ականապատ թունելների ընդարձակ ցանց»:

Իսրայելը հետևողականորեն հայտարարում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման վերացման անհրաժեշտության մասին, որը հոկտեմբերի 7-ին հարձակում է գործել Իսրայելի հարավի վրա, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ, ավելի քան 200-ը պատանդ են վերցվել:

Իսրայելական ռազմական գործողության ընթացքում Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծություններից արդեն զոհվել է մոտ 9 հազար պաղեստինցի, սակայն շարունակվող ցամաքային ներխուժումը Գազայի հատված կհանգեցնի էլ ավելի մեծ թվով զոհերի, նշում է The Hill-ը:

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը

23.11.2026 10:25

Վարչապետի ուղերձը նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով

23.11.2026 10:24

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36