Իտալացի գործիչները Ադրբեջանի կառավարությունից պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

24.03.2021 20:49
1213

Մի խումբ իտալացի գործիչներ, որոնց շարքում են իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, իտալացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր Կարլո Վերդոնեն, գրող Դաչա Մարաինին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջիովանի Դոնֆրանչեսկոն, իտալահայ դերասան Լաուրա Էֆիկյանը, դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել  գերության մեջ գտնվող հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Avvenire պարբերականը:

Գործիչները նշել են, որ համաձայն միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության՝ ադրբեջանական կողմում պահվում են առնվազն 60 ռազմագերիներ, այդ թվում և տարեց անձինք, ովքեր դաժան վերաբերմունքի ու բռնությունների են ենթարկվում:

Նրանք կոչ են արել Ադրբեջանին «անհապաղ ու առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն Ժնևի կոնվենցիայի և ստորագրված եռակողմ հայտարարության»: «Սոցիալական ցանցերում հայ ռազմագերիներին նվաստացնող, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի տարածումը խորը անհանգստություն է առաջացնում: Բացի այդ, ռազմագերիների ու մյուս գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է համարվում»,- ասվում է իտալացի գործիչների հայտարարության մեջ:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22