Կա՛նգ առեք, խելագարներ․ Անտոնիո Գուտերեշ

01.11.2023 12:29
1095

Գլոբալ տաքացման պատճառով Նեպալի լեռները 30 տարում կորցրել են իրենց սառույցի գրեթե մեկ երրորդը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Էվերեստ լեռան մոտ գտնվող տարածք այցելելուց հետո, փոխանցում է Reuters-ը։ «Այսօր ես այստեղ եմ՝ ամենաբարձր լեռան գագաթից ողջ աշխարհին գոռալու՝ կա՛նգ առեք, խելագարնե՛ր»,- ասել է նա՝ կոչ անելով վերջ տալ «հանածո վառելիքի դարաշրջանին»: Ըստ կլիմայագետների՝ վերջին 100 տարվա ընթացքում Երկրի վրա ջերմաստիճանը բարձրացել է միջինը 0,74 աստիճանով (ըստ Ցելսիուսի), սակայն Հիմալայներում տաքացումը տեղի է ունեցել է՛լ ավելի արագ տեմպերով։ Նեպալի սառցադաշտերը, որոնք սեղմված են ածխածնի երկու հիմնական աղտոտիչների՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև, վերջին տասնամյակում 65%-ով ավելի արագ են հալվել, քան նախորդում: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դա կհանգեցնի լճերի և գետերի ջրի մակարդակի բարձրացմանը, ինչը կսրբի ամբողջական համայնքներ։ Ծովային ջրերը նույնպես կբարձրանան ռեկորդային տեմպերով։ Գուտերեշը նաև կոչ է արել երկրներին սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5°C՝ կանխելու «ավելի մեծ կլիմայական քաոսը»: Հիշեցնենք, որ գիտնականների կանխատեսումների համաձայն՝ գլոբալ տաքացման պատճառով Հիմալայներում գտնվող Հինդու Քուշ սառցադաշտերը դարավերջին կարող են կորցնել իրենց ծավալի մինչև 75%-ը։ Դա կարող է հանգեցնել վտանգավոր ջրհեղեղների և ջրի պակասի 240 միլիոն մարդկանց համար, ովքեր ապրում են լեռնային շրջաններում:


© factor.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01