Կապան համայնքի ղեկավարի ամենշաբաթյա շրջայցերը այս տարի մեկնարկել են գյուղական բնակավայրերից

13.01.2026 19:05
541

Համայնքի ղեկավարի ամենշաբաթյա շրջայցերը այս տարի մեկնարկել են գյուղական բնակավայրերից։ Հունվարի 10-ին, աշխատանքային այցի շրջանակում, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, վարչական ղեկավարների և շինարարությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ Գևորգ Փարսյանը եղել է Շրվենանց, Ձորաստան և Անտառաշատ գյուղերում, որտեղ ընթանում են ակումբի շենքերի/մշակույթի տան/ նորոգման աշխատանքներ։

Ծրագիրը նախատեսում է գոյություն ունեցող ակումբի շենքերի՝ մասնավորապես մշակութային միջոցառումների դահլիճների վերականգնում, գրադարանային տարածքների, բուժկետի և վարչական ղեկավարի համար նախատեսված սենյակի վերանորոգում։

Շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը տեղում քննարկել է շինարարության ընթացքին առնչվող մի շարք հարցեր, արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ տվել հանձնարարականներ և հորդորել հետևողական լինել աշխատանքները բարձր որակով և նախանշված ժամկետներում կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։

Նշյալ ծրագրերն իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով, որոնց ընդհանուր արժեքը յուրաքանչյուր ծրագրի համար կազմում է՝

Շրվենանց գյուղի ակումբի շենքի/մշակույթի տուն/ նորոգում-15 880 000 ՀՀ դրամ

Շինարարական կազմակերպությունը՝ «ԹԻԷՄ Բիլդ» ՍՊԸ և «Էլիտստրոյ» ՓԲԸ կոնսորցիում

Ձորաստան գյուղի ակումբի շենքի նորոգում-18 774 000 ՀՀ դրամ

Շինարարական կազմակերպությունը՝ «Մելիքյան Շին» ՍՊԸ

Անտառաշատ գյուղի ակումբի շենքի նորոգում-20 750 000 ՀՀ դրամ

Շինարարական կազմակերպությունը՝ «ԹԻԷՄ Բիլդ» ՍՊԸ և «Էլիտստրոյ» ՓԲԸ կոնսորցիում

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40