Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր տասնմեկերորդ

15.07.2025 11:55
499

Փառատոնում հերթը նաև սիմֆոնիկ երաժշտությանը հասավ: Հուլիսի 14-ին Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր, դիրիժորական վահանակի մոտ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Հատուկ և նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաև ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է աշխարհի բազմաթիվ առաջատար համերգասրահներում: Նվագախումբը Հայաստանում և ամբողջ աշխարհում ամեն տարի հանդես է գալիս ավելի քան 50 ելույթով՝ իր հարուստ ու բազմազան երկացանկում ներառելով տարբեր ժանրերի և կատարողական ձևաչափերի համերգներ՝ սիմֆոնիկ, բալետային ու օպերային երաժշտությունից մինչև հանրամատչելի կամ կինեմատոգրաֆիական երաժշտության սիմֆոնիկ փոխադրումներ և դասական երաժշտության ջազային մեկնաբանություններ:

Կապանյան միջազգային փառատոնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությունը սկզբնավորվել է 2023-ին, երբ նվագախումբն առաջին անգամ հանդես եկավ փառատոնի ընթացքում: Իսկ այս անգամվա փառատոնին մասնակցությունը հնարավոր դարձավ «Ամերիա» բանկի հովանավորությամբ:

Կապանցի հանդիսատեսը և փառատոնի հյուրերը ականատես եղան ոգեղեն կատարումների: Համերգային ծրագրի առաջին հատվածում հնչեցին Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնություն» օպերայի նախերգանքը և նույն կոմպոզիտորի «Սիմֆոնիա-կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, մենակատարներ՝ Անդրեյ Գրիդչուկ (ալտ), Հայկ Կազազյան (ջութակ):

Ընդմիջումից հետո համերգային բացառիկ երեկոն շարունակվեց աշխարհահռչակ ջութակահար, աշխարհի ամենապահանջված ջութակահարներից Վադիմ Ռեպինի կատարումներով: Երաժիշտը, ով նվագում է Ստրադիվարիուսի 1722 թվականին ստեղծած «Rode» ջութակով, արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևի՝ Արվեստի և գրականության ասպետի շքանշանին:

Համերգային երկրորդ հատվածում հնչեցին Մաքս Բրուխի «Ջութակի կոնցերտ թիվ 1, սոլ մինոր», Կամիլ Սեն Սանսի «Ինդրոդուկցիա և ռոնդո կապրիչիոզո լյա մինոր» ստեղծագործությունները: Իսկ որպես բիս հանրաճանաչ ջութակահարը հնչեցրեց Կոմիտասի «Կռունկ, ուստի՞ կուգասը»՝ ավելի ամբողջացնելով դահլիճի բարձր տրամադրությունը:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40