Նիկալյան Արմեն Սամվելի․ հանուն հայրենիքի չխնայեց կյանքը

29.01.2021 16:33
6696

«Էս Ֆորմեն ամեն մեկի բանը չի, ֆորմեն հագար՝ երկրի տերը դու ես»․ սիրում էր կրկնել Արմենը, ով 2009 թվականից պայմանագրային զինծառայող էր Սիսիանի զորամասում ու հայրենի Սյունիքն էր պաշտպանում։

 Ծառայակիցներից երկու-երեք տարի էր մեծ, բայց  ծանր հանձնարարություններն ինքն էր կատարում, որ «էրեխեքը» դժվարություն չունենան։

 Արմեն Նիկալյանը ծնվել է 1981թ․ փետրվարի 9-ին Սիսիանի շրջանի Ծղուկ գյուղում։ Սովորել է Ծղուկի միջնակարգ դպրոցում, ամուսնացել է Ծղուկում։ Ջերմ սիրով էր սիրում իր գյուղը, աշխատանքի  պատճառով տեղափոխվել էին Սիսիան քաղաք, բայց չէր կտրվել իր գյուղից, երեք զավակների մեջ էլ ամեն խոսքում սեր էր դաստիարակում իրենց հայրենի գյուղի ու բնության հանդեպ։

«Սովորեք, անընդհատ սովորեք», հորդորում էր ըկերներին․ ինքը պրպտուն միտք ուներ, դիրքում էլեկտրական հոսանք չկար ու Արմենն ամեն օր մի հնար էր գտնում  հոսանք ստանալու։ Դիրքապահ ընկերները հպարտանում էին, «Մենք անլույս չենք մնա՝ Ծղուկի ֆիզիկոսը մեզ հետ է»։ Արմենի մասին խոսելիս՝ մի հատկություն են շեշտում՝ սերը հողի հանդեպ՝ «Ախր շատ էր ասում, որ երկիրդ կյանքիցդ շատ պիտի սիրես, որովհետեւ մի օր հող ես դառնալու, այն հողը, որ թոռներդ պիտի սիրեն»։

Թոռներին չի տեսնի, բայց երեք զավակների սրտերում հասցրել է սերմանել անափ սեր դեպի հայրենի հողը, որի համար չխնայեց կյանքը։

Արմեն Նիկալյանը նահատակվել է 2020թ․ հոկտեմբերի 10-ին Ջրականում, վերջին ժամերին նամակ էր գրել կնոջն ու խնդրել լավ նայել իրենց փոքր դստերը, եթե հանկարծ չվերադառնա։

 

Տիգրանուհի Բադալյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38