Կապանի միջազգային երաժշտական փառատոն․ օր երրորդ

08.07.2024 12:33
910

Փառատոնի երրորդ օրվա ծրագիրը ներառում էր երկու ժողովուրդների երաժշտական ստեղծագործություններ և «Բելգիական ու հայկական երաժշտական գանձեր» խորագիրն էր կրում։

Համերգին ներկա էին Հայաստանում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էդիկ դե Մույնքը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, այլ պաշտոնատար անձինք։ Մինչև համերգը սկսելը Բելգիայի դեսպանը երախտագիտություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և նրա նախաձեռնող Սևակ Ավանեսյանին՝ բելգիական երաժշտաարվեստը հանրահռչակելու և հաճելի գործընկերության համար։ Մինչ այդ դաշնակահար Ժյուլիեն Լիբերը, ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը հասցրել էին պատասխանել հանդիսատեսներին հետաքրքրող հարցերին։

Արդեն երրորդ անգամ համերգը բացվում է երգեհոնային երաժշտությամբ․ Իրինա Ռոզանովան հնչեցրեց ծագումով բելգիացի կոմպոզիտոր Սեզար Ֆրանկի (1822-1890) «Հերոսական պիես» ստեղծագործությունը։ Այնուհետև Հայկ Կազազյանը (ջութակ), Արմեն Քարամյանը (դաշնամուր) կատարեցին բելգիացի ջութակահար և կոմպոզիտոր Էժեն Իզայիի (1858-1931) «Էլեգիական պոեմ»–ը։

Հաջորդիվ հնչեց Առնո Բաբաջանյանի մոնումենտալ ստեղծագործություններից մեկը՝ «Դաշնամուրային տրիոն» (1952 թ.), որ կատարեցին Ժյուլիեն Լիբերը (դաշնամուր), Հրաչյա Ավանեսյանը (թավջութակ)։

Ընդմիջումից հետո բեմահարթակում երաժիշտների հնգյակն էր՝ Ժյուլիեն Լիբեր (դաշնամուր), Հայկ Կազազյան (առաջին ջութակ), Էլլի Սու (երկրորդ ջութակ), Անդրեյ Գրիդչուկ (ալտ), Սևակ Ավանեսյան (թավջութակ)։ Նրանք կատարեցին Սեզար Ֆրանկի երեք մասանոց «Դաշնամուրային կվինտետ ֆա մինոր» ստեղծագործությունը՝ դահլիճին «ստիպելով» հոտնկայս երկարատև ծափահարել վիրտուոզ կատարման համար։

Փառատոնի երրորդ օրվա համերգային ծրագիրն անցավ  լեփ–լեցուն դահլիճում, ինչը վկայում է կապանցիների՝ դասական երաժշտության հանդեպ ընդգծված հետաքրքրության մասին։

Վահրամ Օրբելյան

6 հուլիսի 2024 թ․

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01