ԿԱՊԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԹՌԻՉՔՈՒՂՈՒ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅՈՒՄՆԵՐ ԵՆ

03.11.2021 12:57
2248

Ադրբեջանցիների գերագույն գլխավոր հրամանատարն այն նախագահն է, որն ամեն օր սպառնում է Հայաստանի Հանրապետության բնակիչներին, հետևաբար՝ պետք է հետևողականորեն հաշվի առնենք ամեն մի հանգամանք։


Իրականում Սյունիքի մարզի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակները, օրինակ, ռազմավարական նպատակ ունեն։ Դրանք օգտագործվում են մարդկանց ահաբեկելու համար։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ես այս ասուլիսի ընթացքում արդեն նշեցի, որ մեր զեկույցը արվել է իրական փաստերի հիման վրա ու մենք մարզերում նաեւ լուսանկարներ ենք արել։ Ու երբ մենք նկարում էին հերթական ցուցանակը, ընդամենը երկու րոպե ենք կանգնել և մեկ րոպե չէր անցել, երբ գլուխներս բարձրացրեցինք ու տեսանք, որ փոքր բլուրի վրա զենքը մեր վրա պահած կանգնած են։ Մարդիկ էլ, բնականաբար, խուսափում են այդ հատվածներով երթևեկելուց։ Սա ազատ տեղաշարժի կոպիտ խախտում է։ Մարդիկ հիվանդանոց են գնում և գերադասում առավոտյան վերադառնան, բայց գիշերն այս ճանապարհով չերթեևեկեն»,- ասաց Թաթոյանը, որը անդրադարձավ նաեւ Կապանի օդանավակայանի լուսանկարները։

«Անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներն են։ Ադրբեջանական զինված ուժերը, այդտեղ տեղակայվելով, վերահսկողություն են կարողանում հաստատել Մ2 ճանապարհի ու Կապան քաղաքի նկատմամբ՝ վտանգելով նաև բնակչության կյանքն ու առողջությունը։

Այնտեղ նրանց տեղակայումը, անգամ եթե մեկ կրակոց չի արձակվում, կյանքի իրավունքի խախտում է։ Եվրոպական դատարանի պահանջների համաձայն՝ պարտադիր չէ, որ զոհ լինի, որ դա համարվի կյանքի իրավունքի խախտում։ Վտանգ է, որ օդանավակայանը շահագործվի, որովհետև կարող են կրակել կամ ահարձակում իրականացնել ինքնաթիռների վրա»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08