Կապանին հարկավոր է մշտական ցուցասրահ

12.05.2017 16:01
1816

Մայիսի 5-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի ճեմասրահում բացված «Կապանյան կոլորիտ» խորագրով ցուցահանդես-վաճառքը, որ տեւեց մինչեւ մայիսի 12-ը, այցելուների համար նոր անուններ բացահայտեց: Կապանցի երիտասարդ նկարիչների ու քանդակագործների աշխատանքների ընտրությունը կատարվել էր հետեւյալ սկզբունքով. հնարավորինս խուսափել կրկնվող ոճերից, ժանրերից: Թվով 17 ստեղծագործողի 60-ից ավելի աշխատանքից ոչ բոլորն էին նախատեսվել վաճառքի համար, չնայած մեր այցելության օրը (մայիսի 12-ին) դեռեւս ոչ մի աշխատանք չէր վաճառվել:

Միջոցառման կազմակերպիչ, Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս Հասմիկ Գրիգորյանը նշեց. «Այցելուների թիվը սպասվածից ավելի քիչ էր, ինչը պայմանավորված է մարդկանց հետաքրքրության պակասով, ինչ-որ առումով նաեւ արվեստի հանդեպ անտարբերությամբ: Այդ է պատճառը, որ ձգտում ենք ավելի հաճախակի կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որ կապանցին հնարավորություն ունենա ծանոթանալ մեր արվեստագետների աշխատանքներին, «սովորի» այցելել ցուցահանդեսներ»:

Կապանի քաղաքապետարանն է տրամադրել ցուցահանդեսն անցկացնելու համար համապատասխան տարածք, բայց, Հասմիկ Գրիգորյանի խոսքով, ցանկալի կլինի քաղաքում ունենալ մշտական ցուցասրահ, որ կհամապատասխանի նմանատիպ միջոցառումներ անցկացնելու պահանջներին, կնպաստի ավելի հաճախակի դրանց կազմակերպմանը: Հուսով է, որ հետագայում այդ հարցը լուծում կստանա:

Բացման արարողությանը խոսք ասացին երիտասարդ քանդակագործ Ալեքսան Առաքելյանը, կապանցի հայտնի գեղանկարիչներ Հրանտ Էլչյանն ու Ռուբեն (Ուբակ) Կոստանդյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, նշելով, որ այստեղ տեսնում են նոր ձեռագիր եւ նոր մոտեցումներ: Ինչպես նշեց կազմակերպիչը, կատարողական տեխնիկայի, գույների, նյութի բովանդակության առումով ներկայացվել են իրարից տարբեր աշխատանքներ՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ եւ այլն:

Նշենք, որ սրանից առաջ կազմակերպվել էր նաեւ կապանցի աշակերտների եւ ուսանողների աշխատանքների ցուցահանդես, այս անգամ կազմակերպիչները որոշեցին ներկայացնել երիտասարդ ստեղծագործողների, իսկ հետագայում հնարավոր է նաեւ առավել փորձառուների, ճանաչված արվեստագետների աշխատանքները:

Հասմիկ Գրիգորյանի կարծիքով՝ նմանատիպ միջոցառումների առավել հաճախակի անցկացման շնորհիվ հնարավոր կլինի «բացահայտել» կապանցիների՝ արվեստի հանդեպ ունեցած ճաշակը, պահանջները…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08