Կապանը մեծարում է իր երախտավորներին

15.08.2026 18:12
440

«Կապանը մեծարում է իր երախտավորներին» խորագրի ներքո՝ մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ՀԿԿ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար (1980-1988թթ․) Ռոլանդ Ղոնյանը, Կապանի կրթության, մշակույթի հասարակական գործիչ Սուսաննա Մարտիրոսյանը, «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Ավանդույթի համաձայն՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ և համայնքի զարգացման տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք՝ «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մհեր Ավետիսյանը, Կապանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Անուշ Մեժլումյանը, Կապանի մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների նվագախմբի ղեկավար Վարդան Քոչարյանը, Կապանի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն Թևան Գևորգյանը, Կապանի թիվ 9 ՆՈՒՀ-ի երաժշտության դաստիարակ Նելլի Մարգարյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը, Սյունյաց երկիր թերթի խմբագրակազմը և Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը համայնքի ղեկավարի կողմից արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների։

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև «Սյունյաց Երկիր» թերթի «Կապանի երախտավոր ավագները, ովքեր մեզ հետ են» խորագիրը կրող ամսագիրը, որն անդրադառնում է Կապանի վաստակաշատ երախտավորների կյանքին ու գործունեությանը՝ արժևորելով նրանց ներդրումն ու անցած ուղին։

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո հանդիսատեսը վայելել է Կապանի մշակույթի կենտրոնի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի տպավորիչ համերգային ծրագիրը:

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11