Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

26.03.2018 10:44
1388

ՀՀ Ազգային ժողովը մարտի 23-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրինագծերը քննարկվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: 

                                  ***

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը` կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցողը, անդրադառնալով բովանդակային փոփոխություններին, նշել է, որ առաջին փոփոխությունը վերաբերում է Երեւանի ավագանու նիստերի լուսաբանմանը, որի համար սահմանվում են այն նույն կանոնները, որոնք նախատեսված են ՀՀ Ազգային ժողովի համար:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է վարչապետի՝ կառավարության ենթակա մարմինների որոշումների վերանայմանը վերաբերող իրավասություններին: Մյուս փոփոխություններն առնչվում են «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասինե եւ «Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու մասին, ՀՀ օրենքներին:

Նշենք, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հակոբ Հակոբյանը, Խոսրով Հարությունյանը եւ Ռուստամ Մախմուդյանը: Առաջարկների զգալի մասն ընդունվել է: Առաջարկություններ ներկայացրել է նաեւ կառավարությունը, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են եղել:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ փաթեթի ընդունմամբ ապահովվում է խորհրդարանական կառավարման ձեւի դրսեւորումը եւ ինստիտուցիոնալ իրացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ փաթեթը պետական համակարգի գործունեության հիմքն է, պետական ապարատը դառնում է քաղաքական պատասխանատվության մարմին: Նրա համոզմամբ՝ կունենանք քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն եւ վարչապետի պաշտոն: Հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը հատուկ ծառայություն իրականացնող մարմիններ են, որոնք պետք է լինեն առավել քան ապաքաղաքական. նրանց համար քաղաքական պատասխանատվություն կրելու է վարչապետը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության մոտեցումները՝ նշելով, որ իրենք առաջարկել են այլընտրանքային լուծում՝ այլընտրանքային կառավարության կառուցվածք:

Արման Սաղաթելյանը, քաղաքական պատասխանատվության հարցում վկայակոչելով մի շարք երկրների փորձը, կարծիք է հայտնել, որ առաջարկված ձեւաչափը չափազանց արդյունավետ է: Նա նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգում իշխող քաղաքական ուժն է որոշում իր աշխատանքն առավել արդյունավետ դարձնող ձեւաչափը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ երկրների համար չկան ընդհանրական լուծումներ. յուրաքանչյուր երկիր, ելնելով կառավարման արդյունավետությունից, ընտրում է համապասխան մոդելը: Նրա խոսքով՝ հիմնազուրկ են այն պնդումները, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավելություններ չունի: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ուժային կառույցները վարչապետի վերահսկողության ներքո պահելով կբարձրանա այդ մարմինների քաղաքական պատասխանատվության մակարդակը: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Ըստ parliament.am-ի

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21