Կարեն Համբարձումյան ճանաչված սրտաբանի նոր առաքելությունը Սյունիքում

05.10.2019 19:40
2739

Հոկտեմբերի 5-ի շաբաթ օրն անսովոր եռուզեռ էր «Գորիսի բշժկական կենտրոն» ՓԲ ընկերությունում:

Ներկա գտնվողներից յուրաքանչյուրը գրեթե նույն պատասխանն էր տալիս մեր հարցին, թե ի՞նչ առիթով է այցելել հիվանդանոց:

-Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ բժշկական խումբ է ժամանել Գորիս, ուզում ենք օգտվել նրանց ծառայությունից...

Հաշվի առնելով մարդկանց հետաքրքրությունը, զրույցի հրավիրեցինք Կարեն Համբարձումյանին՝ ե՛ւ այցելության նպատակը ճշտելու, ե՛ւ Գորիսի հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնից հեռանալու պատճառները պարզելու, ե՛ւ ներկայիս գործունեության հետ կապված որոշ հարցերի պատասխանը ստանալու համար:

Բժիշկ Կարեն Համբարձումյանի հանդեպ հետաքրքությունը պատահական չէ:

2013 թ. հոկտեմբերից մինչեւ 2019 թ. հունիս Գորիսի հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնի բուժական մասի ղեկավարն էր:

Այդ ընթացքում բժշկական կենտրոնում իրականացվել է երկու հազարից ավելի մարդու սրտի անոթների անգիոպլաստիկա, հինգ հազարից ավելի հիվանդի կոնսուլտացիա, ինչպես եւ կատարվել են  էխոսրտագրություն ու սպասվող սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելում:

2019 թ. հունիսի 10-ից Կարեն Համբարձումյանը Երեւանում համբավ ունեցող «Բեսթ-լայֆ» հայ-ճապոնական սիրտ-անոթային բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկն է:

***

-Պարոն Համբարձումյան, ողջունում ենք Ձեր այցը Գորիս:

Տեսնում ենք՝ բավականին շատ հաճախորդներ են հավաքվել՝ Ձեր գլխավորած բժշկական խմբի ծառայությունից օգտվելու համար:

Դատելով այս եռուզեռից (եւ ոչ միայն), կարող ենք փաստել, որ Գորիսում Ձեզ սպասում էին, թեեւ չորս ամիս առաջ եք տեղափոխվել Երեւան:

Փորձենք համառոտակի ամփոփել Հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնում Ձեր վեցամյա գործունեության արդյունքները:

- Հազարավոր փրկված կյանքեր, մարդկանց երախտիքի խոսքեր, ուրախ աչքեր…

Այդ ամենը՝ Բարձրյալի օգնությամբ:

Եվ ինձ բավարարված ու երջանիկ եմ զգում, որ այդքան մարդկանց կյանք եմ փրկել, որ բազմաթիվ մարդկանց վերադարձրել եմ ակտիվ ու բնականոն կյանքի հուն:

Վեց տարվա ընթացքում, շնորհիվ մեր ծառայության, էականորեն բարելավվել է սիրտ-անոթային հիվանդությունների ճանաչողությունը, ախտորոշումների իմացությունը Սյունիքի  մարզում:

-Հենց դրա համար էլ մարդիկ ափսոսում են, որ Գորիսից տեղափոխվել եք:

-Ոչ միայն բժշկության մեջ, այլ մեր կյանքի բոլոր ոլորտներում մարդը երբեւէ հասնում է մի հանգրվան, որից հետո մասնագիտական առաջընթացը նոր մոտեցում է պահանջում, նոր թիմային զարգացում, նոր խնդիրներ առաջադրում:

Գորիսի հայ-ֆրանսիական բժշկական կենտրոնում, կարելի է ասել, իմ առաքելությունն ավարտված համարեցի…

Թեեւ այս դեպքում խոսքը մասնագիտական առաջընթացի մասին է, բայց ինձ համար դժվար էր որոշում կայացնել՝ Երեւան տեղափոխվելու համար:

Անկեղծ լինեմ՝ ամիսներ են պահանջվել վերջնական որոշում ընդունելու համար:

Եվ երեք-չորս ամսվա ընթացքում, երբ արդեն Երեւանում եմ, ամեն օր, չնայած  խիստ ծանրաբեռնվածությանս, մտածում եմ՝ ի՞նչ ֆորմատով կարող եմ օգտակար լինել Գորիսի բնակչությանը:

Այսօրվա մեր այցելությունը նման մտածումների արդյունք է նաեւ:

-Եվ, այդուհանդերձ, Գորիսից Ձեր տեղափոխվելու եւ առհասարակ գորիսյան Ձեր գործունեության մասին վերջին օրերին երբեմն ոչ հաճելի խոսակցությունների ենք հանդիպում սոցիալական ցանցերում:

-Ցավալի է զրպարտություններ լսելը…

Բայց այդ ամենի հանդեպ, խոստովանեմ, անտարբեր եմ:

Այդ ամենին վերաբերվում եմ ոչ լրջորեն, քանզի փաստական հիքերից զուրկ, շինծու  խոսակցություններ են, որոնց նպատակն իմ պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորելն է:

Ես հաստատուն մի համոզմունք ունեմ՝ ապրելու բանաձեւ, որով էլ առաջնորդվել եւ առաջնորդվում եմ  կյանքում՝  վերեւ Աստված կա եւ Նա էլ կգնահատի յուրաքանչյուրիս արածը, ու Աստծո առաջ  մի օր պատասխան կտա մեզանից յուրաքանչյուրը…

Կարող եմ հստակ ասել՝ բոլոր տարիների ընթացքում եւ բոլոր պարագաներում աշխատել եմ հօգուտ հիվանդի…

Եվ նման նվիրումի, նման գործելակերպի շնորհիվ էր, որ Գորիսի՝ գրեթե չգործող, ճանաչում չունեցող հիվանդանոցը դարձավ Հայաստանի լավագույն կլինիկաներից մեկը:

-Հասցրե՞լ եք բժշկական կենտրոնի կոլեկտիվին, գործընկերներին՝ բաժանվելուց առաջ, ողջերթի խոսքեր ու բարեմաղթանք հղել:

- Հիմա եմ ասում եւ Ձեր միջոցով եմ հղում՝ մաղթում եմ նույն ջանասիրությամբ, նույն նվիրումով աշխատել ի շահ հիվանդի:

Ուզում եմ, որ բժշկի աստվածատուր առաքելությունն այսուհետ եւս նրանցից յուրաքանչյուրը շարունակի կատարել պատասխանատվությամբ:

-Եվ, իհարկե, գորիսյան այսօրվա այցելության մասին՝ մի փոքր ավելի հանգամանալից:

-Երեւանի «Բեսթ-լայֆ» հայ-ճապոնական սիրտ-անոթային բժշկական կենտրոնը, իր գլխավոր խնդիրներից զատ, նպատակ ունի նպաստ բերել մարզերում բժշկության զարգացմանը:

Միտումը հստակ է՝ պետք չէ, որ հիվանդն ամեն ստուգման համար հասնի Երեւան:

Այսօր Գորիսում ենք, հետագայում կլինենք նաեւ այլ մարզերում ու բնակավայրերում:

Մեր օգնությամբ Գորիսում ներդրվելու է սիրտ-անոթային հիվանդությունների համար շատ կարեւոր մի  հետազոտություն՝ հոլտեր մոնիթորինգ կամ 24-ժամյա ԷՍԳ հսկողություն:

Գորիս ենք եկել փորձառու բժիշկների թիմով, աշխատելու ենք մեկ օր, կատարում ենք սրտային վիրաբույժի, ինվազիվ առիթմոլոգի, ինվազիվ սրտաբանի եւ սրտաբանի կոնսուլտացիաներ, գործիքային հետազոտություններ ԷՍԳ, Էխո ՍԳ, հոլտեր մոնիթորինգ եւ արյան անալիզներ:

Գորիսի բժշկական կենտրոնում, մեր այցից հետո, շարունակելու են մատուցել նշված ծառայությունները՝ բժշկուհի, սրտաբան Շողիկ Թունյանի գլխավորությամբ:

-Իսկ ինչո՞ւ այդ ծառյությունները չեք իրականացնում Գորիսի հայ-ֆրանսիական սիրտ-անոթային բժշկական կենտրոնի հետ համատեղ, որ գուցե եւ առավել արդյունավետ լիներ:

-«Բեսթ-լայֆ» հայ-ճապոնական սիրտ-անոթային բժշկական կենտրոնն այդ ծրագիրն իրականացնում է հանրապետության տարածաշրջանների պետական բժշկական կենտրոնների հետ:

Գորիսի բժշկական կենտրոնում մեր ծառայությունների համար կան համապատասխան եւ անհրաժեշտ պայմաններ՝ դրանք արդյունավետ իրականացնելու համար:

Եվ, ընդհանրապես, նպատակ ունենք մարզերում համագործակցել տեղացի բժշկական կադրերի հետ:

Մեր թիմն էլ ամսական մեկ-երկու անգամ կայցելի Գորիս, ինչի մասին մենք նախապես կիրազեկենք բնակչությանը:

-Հարգելի բժիշկ, շնորհակալություն զրույցի համար, Ձեր ծրագրին՝ հաջողություն:

 

Զրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37