Կարիք չկա Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ մանդատով օժտել, կարծում են Ռուսաստանի ԱԳՆ-ում

08.02.2023 17:45
873

Կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտել, և Բաքուն ու Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևին և աջակցում են դրան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը РИА "Новости" լրատվական գործակալության հետ հարցազրույցում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությունում արդեն հստակորեն ամրագրված են մեր խաղաղապահների գործունեության եղանակները: Այդ կապակցությամբ վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այդ փաստն այստեղ առանցքային է», - ասել է Իլյիչևը։

Նրա խոսքով՝ պետք է հատկապես նշել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերին՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնության արդյունքում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ «խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

Անցած տարվա դեկտեմբերի 12-ին Հայաստանի և աշխարհի հետ Արցախի կապն ապահովող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո պաշտոնական Երևանը քանիցս ընդգծել է ռուս խաղաղապահների պատասխանատվության հարցը, որոնց եռակողմ համաձայնություններով վերապահված է միջանցքի վերահսկողությունը: Հայաստանի վարչապետը տարեվերջին հայտարարել է՝ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու, կամ Արցախ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

https://www.azatutyun.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34