Կարմիր խաչի ներկայացուցիչը արձագանքել է մեր հրապարակմանը

20.01.2023 17:21
932

Հունվարի 20-ին syuniacyerkir.am կայքում զետեղվել էր Վաչե Մկրտչյանի «Հանդիպում Գորիսի «Եղևնուտ» հյուրանոցում ժամանակավորապես բնակվող արցախցիների հետ» հոդվածը, որում խոսվում էր Գորիսում հարկադրաբար ապաստանած արցախցի մեր հայրենակիցների մասին: Հրապարակման մեջ նշված էր Արցախյան առաջին պատերազմի վետերան Թալիշ Մարտիրոսյանի մասին, ով 1994 թ. նոյեմբերին Կիչանի մարտերում վիրավորվել էր գլխից, բեկորային վնասվածքի հետևանքով խլացել: Մասնավորապես լրագրողը հետաքրքրվել էր Թալիշ Մարտիրոսյանին  լսողական ապարատ հատկացնելու խնդրով:

Հրապարակման այդ հատվածը մեջբերում ենք նույնությամբ. «Մինչ հերոս Մասիսի կորստից հետո պատերազմի ճիրաններից պոկված, ողջ մնացած Մարատով ու Գարիկով սփոփում եմ Թալիշին, հետաքրքրվում նաև վետերան հոր լսողական սարքի հարցով... Տեղեկացա, որ Կարմիր խաչից կարիքների գնահատում են արել, խոստացել՝ լսողական սարքի ձեռք բերման համար հասցեական կդիմեն Սոցապնախարարություն: Կապվեցի Թալիշի հետ զրուցած Կարմիր խաչի կամավորականի հետ: Պարզվեց՝ նա արդեն երկու անգամ ահազանգել է համապատասխան կառույցներին, բայց սայլը տեղից չի շարժվում: Հյուրանոց են այցելել նաև սոցիալական ծառայողներ, ովքեր խոստացել են, որ Թալիշը շուտով կունենա անհրաժեշտ սարքը, բայց արդեն երկար ժամանակ է՝ նրանք կարծես մոռացել են կարիքի մեջ գտնվող հաշմանդամ հիվանդին տված իրենց խոստումը...»:

Հրապարակմանը արձագանքել է Հայկական կարմիր խաչի ընկերության լրատվական բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը, ով խմբագրությանը փոխանցեց, որ հրապարակման մեջ որոշակի թյուրըմբռնում կա. Կարմիր խաչը այդ խնդրի առնչությամբ դիմել է Սոցապնախարարության միասնական սոցիալական ծառայությանը, որտեղից իրազեկել են, որ լսողական ապարատ տրամադրելու գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում և նաև չեն մերժել տարեց մարդու խնդրանքը, հետևում են, որ այդ հարցը դրական լուծում ստանա, իսկ հոդվածում նշվածը, թե Կարմիր խաչի կամավորը ահազանգել է, բայց սայլը տեղից չի շարժվում, նման բան չկա: Ն. Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ հոդվածի առնչությամբ այլ առարկություն չունի: Ընդհակառակը՝ մեր զրուցակիցը նշեց, որ շատ տարողունակ հոդված է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40