Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին․ Զառա Ամատունի

12.12.2023 22:10
819

Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին։ Կարմիր խաչից դժվարանում են ասել՝ արդյոք արցխացիների տեղահանումից հետո հաշվառել են Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին։

Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ստույգ վիճակագրական տվյալներ կազմակերպությունը չունի։

ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունու խոսքով՝ միջազգային կազմակերպությունը այս պահին ներկա է Լեռնային Ղարաբաղում, շարունակում է աշխատել։

25 մարդու կազմակերպությունը օգնել է, որպեսզի նրանք հեռախոսազանգի կամ տեսակապի օգնությամբ կապ հաստատեն Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ։ Նրանցից 20-ին մարդասիրական օգնություն են ցուցաբերել՝ սնունդ կամ հիգիենայի պարագաներ, նաև բժշկական օգնություն են տրամադրել։

«Ազատություն»․ - Սնունդ հայթայթելու հետ կապված խնդիր ունե՞ն Արցախում մնացած հայերը, որ Կարմիր խաչը նրանց սնունդով է օգնում։

Ամատունի․ - Այս պահի դրությամբ, բնականաբար, ծառայությունների հետ կապված հարցերը դեռևս, մեր պատկերացումով, որոշակի խնդիրներ կան այդ առումով, բնականաբար մենք, որպես մադասիրական կառույց, փորձում ենք աջակցել և հնարավորինս օգնել մարդկանց։

«Ազատություն»․ - Եթե բժշկական ծառայության կարիք է լինում, Կարմիր խաչը ինչպե՞ս է աջակցում։

Ամատունի․ - Բնականաբար, Ղարաբաղում կա մեր կազմակերպության ներկայացուցիչ բժիշկ, այդ 20 անձանց տեսակցել է նաև բժիշկը, զննել է նրանց առողջական վիճակը, անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք դեղորայք։

«Ազատություն»․ - Արցախում ապրող հայերից ահազանգեր ստացե՞լ եք։

Ամատունի․ - Քաղաքացիական անձանց պաշտպանությունը մեր ուշադրության կենտոնում է։ Ցանկացած անհանգստություն, որ ունենում ենք, մենք դրանք չենք հրապարակում, մենք դրանք ուղղում ենք այն իշխանություններին, ովքեր ունեն դերակատարում։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40