Կարող է նոր ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն. Արսեն Թորոսյան

04.05.2020 12:02
1236

Մենք շարունակում ենք հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել, բուժել պացիենտներին: Այսպես կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կան երկրներ, որոնք արդեն չեն հետևում, թե ումից է վարակը եղել, ում են վարակել, սահմանափակվում են «հայտնաբերել-թեստավորել-բուժել» երեք քայլերով: Մենք դեռ 4-ն էլ իրականացնում ենք: Ես չեմ կարող ասել, թե մենք երբ կհասնենք մյուս քայլին, իսկ մինչ այս պահը փորձում ենք գտնել հետագիծը: Իհարկե լինում են դեպքեր, երբ առաջնային աղբյուրը չենք գտնում, սակայն գործողություններն իրականացվում են»,-ասել է նա:

Թորոսյանը նշել է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունն աստիճանաբար ավելանում է, դեռևս այն տանելի է. «Սակայն բեռի մեծացմանը զուգընթաց, մենք պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցողը մնա առանց դրա»:

«Սարքերի, մահճակալային ֆոնդի, դեղորայքի, բժշկական անձնակազմի մասով այս պահին կարծես թե պակասի խնդիր չունենք: Քաղաքացիների անհատական պատասխանատվությունը պետք է օգնի, որ մենք չունենանք հակառակ պատկերը: Եթե կանոնները չպահպանվեն, կարող է նոր ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն, ինչը չի ուզում որևէ երկրի ղեկավարություն, բնակչություն, առողջապահական համակարգ: Սակայն, եթե կանոնները չպահենք, հենց դա է լինելու սցենարը»:

 
 

analitik.am

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17