Կառուցվում է  Տանձավեր-Շուռնուխ ճանապարհը. դժվարին այդ գործն իրականացնում է Համլետ Խուդաբաշյանի գլխավորած շինարարների թիմը

09.12.2021 17:21
2306

Մարզի ճանապարհների հիմնանորոգման մասին հրապարակում պատրաստելիս երբեմն երկրի արյունատար երակներ համարվող ուղիների վերաբերյալ որևէ ասացվածք եմ օգտագործում. այս անգամ չինականն ընտրեցի. թե ուզում ես հարստանալ, ճանապարհ կառուցիր: Բայց մեր դեպքում հարստանալն երկրորդական պլան է մղվում, առաջնայինն անվտանգությունն է, քանզի Սյունիքի որոշ համայքներ հայտնվել են կատարյալ շրջափակման  մեջ: Այս առումով առավել տուժածներից է Շուռնուխը. նախ GPS –ային տեղորոշմամբ՝ գյուղի մի մասն անցավ թշնամուն, իսկ Մ-2 միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում մաքսակետ տեղադրելուց հետո ընդհանրապես հայտնվեց փակուղում:

Գոնե հուսադրող է այն  հանգամանքը, որ մեկ ամսից ավելի է, ինչ սկսել է Տանձավեր-Շուռնուխ մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը, որ իրականացնում է «Սահակ և Արցափ» ընկերությունը (գործադիր տնօրեն՝ Համլետ Խուդաբաշյան): Ընկերությունը հիմնականում շինարարություն է իրականացնում մայրաքաղաքում և ահա իր աշխատանքներով ու արդիական տեխնիկայով Սյունյաց սարերում են:

Դեկտեմբերի 8-ին այցելեցինք ճանապարհաշինարարներին: Տաթև-Կապան ճանապարհից (ավելի ստույգ՝ Տանձավեր գյուղից) թեքվում ենք դեպի ձախ և հայտնվում միանգամայն նոր իրականության մեջ ( խոսքը նոր կառուցվող ճանապարհի իրողությանն է վերաբերում): Ճանապարհի մի հատվածը անցնում է անտառապատ տարածքով, ծառերը գլխատված են, հողային շերտը հեռացվում  է, հասել են ապառաժին, որը հեռացնելու համար  հիդրավլիկ հորատման մուրճեր  պիտի օգտագործվեն:

Ընկերության երիտասարդ գործադիր տնօրեն Համլետ Խուդաբաշյանն իր մասին երկար չի պատմում, իրավաբանական կրթություն ունի, բայց վերջին տարիներին շինարարությունում է: Նոր ճանապարհի  (իր ձևակերպմամբ) սևագիրն են անում...

Մեր այցելած օրը 15 տեխնիկա էր աշխատում շինարարությունում՝ հիմնականում էքսկավատորներ և բեռնատարներ: Մեր հարցին՝ թե ի՞նչ դժվարություններ կան, պատասխանում է, թե ամենադժվար գործը ծանր տեխնիկան մայրաքաղաքից  շինտեղամաս տեղափոխելն է: Մ-2  Գորիս-Կապան  ավտոճանապարհը չի գործում,  Գորիս-Տաթև-Տանձավեր ճանապարհը 35-50 տոննա կշիռ ունեցող տեխնիկայի տեղափոխումը խնդիրներ է հարուցում: Ինչ վերաբերում է կադրերին. «Այստեղ նվիրյալ տղաներ են աշխատում, նրանց ասել եմ՝ սարի գլխին ենք աշխատելու, որտեղից թուրքը ձեզ տեսնելու է, առարկություն չի եղել,  մայրաքաղաքից վեր են կացել, սրտանց եկել են այստեղ աշխատելու»,-պատմում է Համլետը և հավելում, որ շինարարությունում  նաև Տանձավերից մարդիկ են ընդգրկված: Համագործակցում  են տեղական իշխանությունների հետ, այդ առումով ամեն ինչ հարթ է, իր ձևակերպմամբ խոչընդոտներ չեն եղել:

Դժվարին տեղանքներով է անցնում ճանապարհը, աշխատանքի բերումով վերջերս եղանք մարզում կառուցվող շրջանցիկ համարյա բոլոր  ճանապարհներում  (Կապան-Ճակատեն, Քաշունու խաչմերուկ-Բարձրավան և  այլն). այս մեկն առավել  բարդ տեղանքներով է անցնում, մեր հանդիպածներից ամենաբարդն է, նախևառաջ հողային մեծածավալ աշխատանքներով: Թեև վերջինիս համար գործադիր տնօրենը ժամկետ նշեց, բայց մեզ համար քիչ հավանական թվաց, մանավանդ ձմռան անբարենպաստ եղանակը, անկասկած, դժվարություններ կստեղծի հողային աշխատանքներ իրականացնելու համար:

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24