Կասպյան կոնվենցիան նվազեցնում է Հայաստանի ռազմաքաղաքական նշանակությունը

14.08.2018 10:33
1159

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն է։

–Պարոն Դավթյան, Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացված գագաթաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել են Կասպիցի կարգավիճակի կոնվենցիան: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կոնվենցիան։

-Ստորագրված կոնվենցիան ըստ էության կոչված է կարգավորելու Կասպից ծովի ընդերքի և ակվատորիայի շուրջ պարբերաբար առաջացող տարաձայնությունները, որոնք գուցեև չեն ունեցել լուրջ ճգնաժամային արտահայտում, բայց հետխորհրդային տարիներին աշխարհաքաղաքական լարվածության մեծ ռեզերվուար են ձևավորել: Տարաձայնությունները, իրենց հերթին, լիովին տրամաբանական էին, քանի որ եթե խորհրդային տարիներին Կասպից ծովի հարցը կարգավորվում էր 1921թ. Ռուսաստանի և Իրանի միջև կնքված պայմանագրով, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո առաջ եկան նորանկախ շահառուներ՝ Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը՝ պետություններ, որոնց տնտեսական կայունությունը ամբողջովին կախված է նավթագազային արդյունաբերությունից: Հետևաբար, Կասպից ծովը դարձավ նախևառաջ էներգետիկ շահերի բախման կիզակետ: Բավական է նշել, որ Կասպից ծովի հարավային ակվատորիայում ադրբեջանական Ազերի-Չերագ-Գյունելի նավթագազային հանքերը շահագործելու և տնօրինելու համար Բաքուն հրավիրել էր բրիտանական BP-ին ու ամերիկյան Chevron Texacon-ին, ինչը ուղղակիորեն հարվածում էր Ռուսաստանի էներգետիկ շահին:
Այնուհետև էներգետիկ բաղադրիչին գումարվեց նաև ռազմաքաղաքականը, և շահերի բախումը խոր ճգնաժամի չհասցնելու նպատակով դեռ 1996թ. նախաձեռնվեց աշխատանքային խումբ՝ Կոնվենցիան նախապատրաստելու համար: Թե ինչու այդքան երկար տևեցին այդ աշխատանքները, միանգամայն պարզ է, քանի որ բոլոր հինգ պետությունները առաջարկում էին հարցի կարգավորման իրենց մոդելները: Օրինակ՝ Իրանը դեմ էր երկար ժամանակ առաջարկվող այն սկզբունքին, որ ջրային տարածքները պետք է բաշխվեն ըստ երկրների ջրափնյա գծերի երկարության, քանի որ այդ դեպքում Իրանը կստանար ջրային տարածքի ընդամենը 13%-ը, ինչը ներկայինից էլ քիչ է: Ի դեպ, Իրանը թերևս մինչև վերջին պահը կասկածանքների մեջ էր, ինչը պայմանավորված էր ծովի հատակի բաժանարար գծերի անցկացմամբ:  Այսօր, սակայն, ելնելով միջազգային հարաբերություններում տիրող քաոտիկ և անկանխատեսելի իրավիճակից, մասնավորապես Ռուսաստանն ու Իրանը արագացրին Կոնվենցիայի ընդունման գործընթացը՝ գրեթե հրաժարվելով իրենց սկզբնական դիրքորոշումից: Ստորագրված կոնվենցիայում ես կառանձնացնեի երկու անկյունաքարային կետ: Առաջինն այն է, որ ոչ կասպյան պետության զինված ուժեր այլևս չեն կարող գտնվել Կասպից ծովում: Սա նախևառաջ բխում է Ռուսաստանի և Իրանի շահերից, քանի որ նույն Ղազախստանը մեկ անգամ չէ, որ հրավիրել է ՆԱՏՕ-ի նավատորմը Կասպից ծովի իր ջրային տարածք: Մյուս առանցքային կետը կապված է խողովակաշարային ակտիվության հետ. Կոնվենցիան սահմանում է, որ պետությունները պատասխանատու են ծովի էկոլոգիական անվտանգության համար, հետևաբար, ցանկացած խողովակաշարային կամ նավթագազաարդյունահանման նախագիծ պետք է հավանություն ստանա բոլոր հինգ երկրների կողմից: Սա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը լծակ է ձեռք բերում Տրանսկասպյան գազամուղի հարցում, որը կոչված է միացնելու Թուրքմենստանը և Ադրբեջանը՝ Հարավային գազային միջանցքով դեպի Եվրոպա գազի արտահանում ապահովելու համար: Սա, ի դեպ, հակասում է նաև Իրանի շահերին, որը դիտարկում է Եվրոպան որպես գազի և նավթի արտահանման առանցքային շուկա: Միևնույն ժամանակ կարծես թե առկա է ջենտլմենային համաձայնություն Ղազախստանի հետ, որը ևս ձգտում է նույն Հարավային միջանցքով գազ արտահանել դեպի Եվրոպա: Ռուսաստանի նման կողմնական կեցվածքը թերևս կարելի է բացատրել Մոսկվայի և Աշգաբադի միջև առկա «գազային ճգնաժամով»:

–Ադրբեջանը այդ կոնվենցիայով կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ Այդ հանգամանքը ինչպե՞ս կազդի Կասպից ծովից էներգակիրների արդյունահանման վրա։

-Չեմ կարծում, թե Ադրբեջանի նավթագազային քաղաքականությունը Կոնվենցիայի ստորագրումից հետո էական փոփոխությունների կենթարկվի: Ադրբեջանը ինչպես իրականացնում էր հետազոտական և արդյունահանման աշխատանքներ իր ջրային տարածքներում, այնպես էլ շարունակելու է իրականացնել: Պարզապես մի շարք առանձին նախագծերում Բաքուն նոր հնարավորություններ կարող է ստանալ: Օրինակ՝ ինչպես հայտնի է, առկա են որոշակի տարաձայնություններ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև Սերդար գազային հանքավայրի շուրջ: Չեմ բացառում, որ այդ հանքավայրը Կոնվենցիայի փիլիսոփայության շրջանակներում համատեղ շահագործվի:

Մյուս կողմից, որոշակի նախապայմաններ են ստեղծվում ռուս-ադրբեջանական էներգետիկ երկխոսության ակտիվացման համար: Մասնավորապես, ունենալով ածխաջրածնային պաշարների որոշ սակավություն և միևնույն ժամանակ ունենալով լուրջ պայմանագրային պարտավորություններ Հարավային գազային միջանցքի շրջանակներում, Ադրբեջանը չի բացառում ռուսական այդ գազամուղով նաև ռուսական գազի արտահանումը, ինչի մասին արդեն խոսում են ադրբեջանցի պաշտոնյաները: Սա, իհարկե, հակասում է եվրոպական էներգետիկ դիվերսիֆիկացիայի տրամաբանությանը, բայցև թույլ է տալիս Ադրբեջանին ապահովել գազամուղի կայուն աշխատանքը: Իր հերթին, Ռուսաստանի՝ Կասպից ծովի իր ջրային տարածքի գազային պաշարները հասնում են մոտ 3 տրիլիոն խորանարդ մետրի, մինչդեռ սա Ռուսաստանի համար առանցքային նշանակության գազային հանքավայր չէ, քանի որ գազի մոտ 90%-ն արդյունահանվում է Յամալո-Նանեցկում, ինչը բավարարում է Ռուսաստանի ներքին կարիքները, ինչպես նաև արտահանումը: Այնպես որ, կարծում եմ՝ հիմքեր են առկա ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցության ակտիվացման համար:

–Կոնվենցիան ինչպե՞ս կազդի տարածաշրջանային զարգացումների վրա և որքանո՞վ՝ Հայաստանի վրա։

-Կոնվենցիան նախևառաջ լուծում է տարածաշրջանային անվտանգության հարցը, ինչը արտահայտված է փաստաթղթի այն կետում, որի համաձայն՝ միայն կասպյան երկրները կարող են Կասպից ծովում նավատորմ ունենալ: Սա թերևս այն անկյունաքարային կետն էր, որի վրա է կառուցել իր որոշումը Իրանը՝ մի կողմ դնելով տնտեսական բաղադրիչը: Եվ դա արդեն արտահայտվում է պաշտոնական Թեհրանի հռետորաբանության մեջ: Կոնվենցիայի ստորագրումից հետո, օրինակ, պարզ դարձավ, որ Իրանի առաջնորդ Ռոհանին այնքան էլ գոհ չէ Կոնվենցիայի որոշ դրույթներից: Նա նշեց, որ Կոնվենցիան չի սահմանում ջրային մակերևույթի բաժանարար գծերը, և հույս հայտնեց, որ այս հարցին ևս շուտով անդրադարձ կլինի: Ավելին՝ հատկանշական է, որ Ռոհանին մի փոքր կոտրեց Ակտաուում տիրող էյֆորիան՝ հայտարարելով, որ փաստաթուղթը դեռ պետք է վավերացվի խորհրդարանների կողմից:

Ինչ վերաբերում է Հայստանին, ապա Կասպից ծովի կարգավիճակի մասին Կոմվենցիան ուղղակիորեն չի դիպչում Հայաստանի շահին, սակայն անուղղակիորեն այն մեզ համար հղի է մի շարք ռիսկերով: Կառանձնացնեմ երկու հիմնական վտանգ՝ ռազմաքաղաքական և տնտեսական: Ակնհայտ է, որ Կոնվենցիան նվազեցնում է Հայաստանի ռազմաքաղաքական նշանակությունը՝ նախևառաջ Ռուսաստանի համար:

–Կոնվենցիայով ինստիտուցիոնալ նոր հարթակ է ձևավորվում՝ արդեն կոնկրետ հռչակագրով ֆորմալացված, որտեղ Ադրբեջանը արդյունավետ համագործակցություն է ծավալելու մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի և հարևան Իրանի հետ։  Ի՞նչը պիտի մտահոգի Հայաստանին։

-Ես նկատի չունեմ այն, որ, ըստ էության, ռուս-ադրբեջանական համագործակցության խորացման համար ստեղծվել է նոր հարթակ: Խոսքն այն մասին է, որ բացառելով Կասպից ծովում ոչ տարածաշրջանային, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի զինված ուժերի ներկայությունը և ունենալով Կասպից տարածաշրջանում ամենաուժեղ նավատորմը, միևնույն ժամանակ ամրապնդվելով Սիրիայում ու միացնելով իրեն «չխորտակվող ավիակիրը»՝ Ղրիմը, Ռուսաստանը հնարավորություն է ստացել վերահսկելու ամբողջ Կասպից-Սևծովյան տարածաշրջանը և մասամբ՝ Մերձավոր Արևելքը: Այս կոնֆիգուրացիայի պարագայում Հայաստանը դժվար թե կշարունակի դիտվել որպես «ֆորպոստ», ինչպես ժամանակին ցինիկորեն արտահայտվել էր Գրիզլովը:

Անդրադառնալով տնտեսական վտանգին՝ պետք է փաստենք, որ Կասպից Կոնվենցիան կարգավորիչ մոխանիզմների մի համակարգ է, որը կարող է զարկ տալ ադրբեջանա-իրանական և ադրբեջանա-իրանա-ռուսական տնտեսական համագործակցությանը: Այստեղ մենք կարող ենք անդրադառնալ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, որը փաստորեն շրջանցելու է Հայաստանը և անցնելու Քազվին-Ռեշտ-Ասթարա իրանա-ադրբեջանական երկաթուղով: Մյուս կողմից, արդեն հարցականի տակ է դրվում Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան կառուցվող էլեկտրաէներգետիկ միջանցքը, քանի որ 2018թ. հունվարից ի վեր Բաքուն, Թեհրանը և Ռուսաստանը պաշտոնական խորհրդակցություններ են նախաձեռնում այդ լոգիստիկ երթուղին Ադրբեջանով անցկացնելու վերաբերյալ:

Այդ ֆոնին զգալիորեն ակտիվացել է ադրբեջանա-իրանական համագործակցությունը էլեկտրաէներգետիկայի ոլորտում. ինչպես գիտենք,  վերջերս Իրանը սկսել է էլեկտրաէներգիա ներկրել Ադրբեջանից՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ հայ-իրանական բարտերային պայմանագրով Հայաստանից Իրան արտահանման համար նախատեսված էլեկտրաէներգիան իր համար այլևս անհրաժեշտություն չէ, և այն արտահանվելու է Վրաստան: Փաստորեն, մենք հետզհետե կորցնում ենք մեզ համար այդքան կարևոր շուկան: Իհարկե, այս ամենը առկա էր և առանց վերոնշյալ Կոնվենցիայի, պարզապես այդ փաստաթուղթը լրացուցիչ հիմքեր է ստեղծում նշված միտումներն ամրապնդելու համար: Ընդհանուր առմամբ, Կոնվենցիան ունենալու է որոշ քաղաքական ածանցյալներ՝ կապված Կասպից երկրներում հակահայկական լոբբինգի իրականացման հետ:

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46