ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

30.10.2019 11:27
1154

 Կենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. հոկտեմբերի 29-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%: Այս մասին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2019 թ. սեպտեմբերին գրանցվել է 0.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.3%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5%։ Բնականոն գնաճը շարունակում է մնալ ընդհանուր գնաճից բարձր՝ կազմելով 1.1%։

Արտաքին հատվածում պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի դանդաղման միտումները, որոնք արտացոլվում են նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում։ Այս պարագայում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են դրամավարկային պայմանների թուլացման ընթացքը։ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը պահպանվել է նախանշված բարձր մակարդակում՝ պայմանավորված արտադրողականության աճով։ Եռամսյակի ընթացքում ներքին պահանջարկը ևս մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է նպաստել դրամավարկային խթանող դիրքը և դրամային իրացվելիության մեծ ծավալի ներարկումը: Միաժամանակ, չնայած երրորդ եռամսյակում գրանցված փոքր ընդլայնող ազդեցությանը, տարեսկզբից համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը դեռևս գնահատվում է զսպող:

Հաշվի առնելով արտաքին հատվածի զարգացումները և հարկաբյուջետային քաղաքականության սպասվող խթանող ընթացքը, ինչպես նաև շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով թիրախին միջինժամկետ հատվածում:

Նշենք, որ ներկայումս շարունակում են գերակշռել, հիմնականում արտաքին աշխարհի զարգացումներով և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքով պայմանավորված, գնաճի կանխատեսված հետագծից դեպի ներքև շեղման ռիսկերը, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. նոյեմբերի 12-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22