ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ` ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԵՎ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

10.05.2018 10:29
1768

Քրիստոնյա՛ եւ հայրենատե՛ր Հայեր

Իմ խորին համոզմամբ` 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան, հետեւաբար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական  ճգնաժամային իրադարձությունները, նորանկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման եւ ձեւավորման ընթացքում, իմ 26-ամյա հայրենանվեր գործունեության շրջանակներում կազմակերպած, շուրջ 2000 հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, որոնց Հայաստանում եւ Արցախում մասնակցել են 380-ից 400.000 քաղաքացիներ (http://www.hayocartsivner.am/), այդ թվում, վերջին 11 տարիների ընթացքում պետական համակարգում իմ ազնիվ, հավատարիմ եւ պատասխանատու գործունեությունը` տալիս եմ իմ  հրաժարականը` Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից եւ դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ես շատ լավ գիտակցում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը ներկա եւ եկող սերունդների համար լինելու է մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը: Ուստի, քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների  վերլուծությունները, առաջարկները եւ  45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց.   15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որն  ուղղակի հավատարիմ է մնալու «Հայոց Արծիվների» որդեգրած ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը եւ շարունակելու է «Հայոց Արծիվների» ազգային-պետական-հայրենասիրական գործունեությունը` կրկին ջանք ու եռանդ չխնայելով Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայերի միասնության ամրապնդման եւ հայոց պետականության, հայոց սուրբ հողի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում:   

Գիտակցական իմ կյանքում, 26 տարիների գործունեությունս, բացառապես, ուղղված է եղել իմ պետության եւ իմ ժողովրդի արտաքին անվտանգության ապահովմանը, ասել է թե` հայոց բանակ, հայ զինվոր, զորամասեր, սահմանագիծ, մարտական հենակետեր եւ արտաքին պաշտպանություն. հետայսու իմ եւ նորաստեղծ կուսակցության առանցքային առաքելությունն եմ համարում   իրականացնել նույնքան   շռնդալից ու չերկրորդվող գործունեություն   Հայաստանի` այժմ  նաեւ` ներքին կայունության համար: Այո՛, «Հայոց Արծիվներն», իր վաստակած  հեղինակությամբ, մեծ փորձով եւ վճռականությամբ,  մնալով հայոց սուրբ հողի պաշտպանության խրամատներում, միաժամանակ, մտնում է Հայաստանի ներքին քաղաքականության պայքարի մեջ՝ հաղթելու եւ, իրոք, կառուցելու մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստան:  

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաքելությունը հայ ազգի եւ հայոց պետականության ներքին եւ արտաքին անվտանգության ապահովումն է:

Մարդկության պատմության ողջ ընթացքում, մասնավորապես քաղաքականության մեջ, հասարակական կազմակերպության կամ կուսակցության Առաջնորդի որդեգրած գաղափարախոսությունը երբեք  չի փոխվել եւ չի կարող փոխվել, իսկ կարգախոսները փոխվել են պարտադիր՝ համաձայն ժամանակաշրջանի պահանջների:

Այնպես, ինչպես «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր   գործունեության    յոթ   տարիների    ընթացքում  որդեգրել   էր  «Իմ միջոցով՝ ազգիս համար»,  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն ութ տարիների ընթացքում` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Առաջնորդ» կարգախոսները, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն  էլ  որդեգրել է  «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ,  Հայաստա՛ն» կարգախոսը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր  մասնակցությունն է ունենալու առաջիկայում տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին:

Իսկ ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու «Հայոց Արծիվներ. Միասնական   Հայաստան»   կուսակցությունը:   Նախ`   կրկին    հիշեցնեմ,   որ   իմ  26-ամյա հայրենանվեր գործունեությունը, ինչպես եղել է, կա եւ լինելու է բացառապես հայածին ու հայակենտրոն, այնպես էլ նոր կուսակցության գործունեությունը, բնականաբար, կլինի հայածին եւ հայակենտրոն:  Միեւնույն  ժամանակ, անբեկանելի է, որ 21-րդ դարում, Երկիր մոլորակում չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի եւ իր պետության անվտանգության  եւ վերջինիս  հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն: 

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է եւ համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի  Դաշնության` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, ձեռք ձեռքի բռնած, պետք է առաջ շարժվենք եւ հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների եւ դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը, բացառապես, կախված է Հայաստանի եւ Ռուսաստանի ազնիվ,  անփոխարինելի բարեկամությունից:

Կո՛չ եմ անում Արցախյան  հերոսամարտ հաղթանակած ողջ հայ ժողովրդին. չտրվե՛լ  արևմտյան այլասերված  բարքերին եւ չգայթակղվե՛լ, այլ հայ ընտանիքում միշտ անսասան պահել նախնիներ-ծնող-զավակ անքակտելի կապը:

«Պրոե՞կտ է» արդյոք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Զավակն իր ծնողի համար երբեք  չի  կարող պրոեկտ լինել:  Այսինքն` 15 տարի առաջ հայ ընտանիքում ծնված  «Հայոց Արծիվները» ոչ միայն ինձ, այլեւ համայն հայության համար չի կարող պրոեկտ լինել ճիշտ այնպես, ինչպես հայ ազգի հզոր ապագայի կերտումը  չի կարող պրոեկտ լինել հայ ժողովրդի համար: Սա նշանակում է, որ, իրոք, հա՛յ ժողովուրդն է «Հայոց Արծիվները»:

«Աստվա՛ծ,  Հա՛յ Ազգ,  Հայաստա՛ն»:

Հաջորդ հարցերի պատասխանները կհնչեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջիկայում կայանալիք հիմնադիր համագումարում:
             

Անսասան հավատքով եւ խորին հարգանքով՝ 

Խաչիկ Ասրյան

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33