Զինված ուժերի խաղաղապահ բրիգադը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցվել են նախորոշված շրջանները:
Սահմանված ժամկետում կազմակերպվել է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը: