Խնկարկումի օր՝ Գորիսում

09.03.2023 11:33
964

Ութսունականներից սկսած, Հայաստանում պատերազմը չի ավարտվել․ միմյանց հաջորդող, անգամ ամենաերկար հրադադարների ընթացքում պատերազմի արհավիրքը շարունակվում է մարդկանց հոգիներում, ժամանակ առ ժամանակ թարմացնում մորմոքվող վիշտը։ Իսկ 2020թ․-ին ընդամենը մեկուկես ամսվա մեջ, ինչպես ցորենի ոսկե հատիկ, հողն իր գրկի մեջ առավ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր նահատակների, որոնց կորստի վիշտը շարունակում է մխալ ոչ միայն նրանց հարազատների սրտերում։ Ժամանակի հետ կորստի ցավը խտանում է հպարտության, հիացմունքի զգացումներով և ապրողներին պարտավորեցնում շարունակել ապրել, որ հիշեն նահատակներին։

Այդպիսի խնկարկումի մի օր էլ Գորիսում էր․ համայնքային իշխանության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ հրատարակվել է Գորիս, Տեղ, Տաթև համայնքներից քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների կյանքին, սխրանքներին վերաբերող հուշերի, պատմությունների ժողովածու՝ «Մենք պիտի ապրենք» վերնագրով, որը կյանքի է կոչվել Էլմիրա Բալասանյանի ջերմեռանդությամբ և յուրահատուկ հուշարձան է հերոսացած մեր հայրենակիցների։

Շատերն են խոսում գրքի ներկայացման ընթացքում․ զոհվածների հարազատներ, նախաձեռնողներ ու իրականացնողներ, երախտիքի խոսքեր են ասում գրքի կյանքի կոչման համար, և հոգիդ փառավորվում է հուզվելու չափ, որ նրանց խոսքերում մորմոքի հետ նաև հույս կա, թեկուզ փխրուն, խաղաղությունը պահպանելու պատգամ ու պարտավորցնող կոչ։

Գորիսի մամուլի ակումբ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12