Խորհրդարանի հերթական նիստում ներկայացվել է ԱՀ Նախագահի հաղորդումը

18.04.2019 10:26
1082

Ապրիլի 17-ին, տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որին ներկա էին 31, բացակա` 2 պատգամավոր:

Նիստին Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանն ասել է, որ Ազգային ժողովի գործունեության թիրախում են գտնվում օրենսդրական կարգավորման ենթակա նախագծերը, խորհրդարանական վերահսկողության արդեն հայտնի ուղղությունները և երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող քաղաքական տեսակետները:
 
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև երկու օր առաջ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին՝ նշելով, որ դրա հետևանքով քրիստոնեական քաղաքակրթության հրաշագեղ կոթողին հասցվել է մեծ վնաս:
 
 
«Աստվածամոր տաճարը համամարդկային մշակութային արժեք է, ուստի բոլորիս անունից մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Առաջիկա օրերին Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հետ մենք քննարկումներ կունենանք  և կկապվենք Ֆրանսիայի մեր գործընկերների հետ հստակեցնելու, թե ինչպիսի օժանդակություն մենք կարող ենք ունենալ»,- նշել է Ա. Ղուլյանը:
 
 
Այնուհետև նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդմամբ հանդես է եկել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը` նշելով, որ 2018 թ-ին մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք` կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել և ներկայումս կյանքի են կոչվում ընթացիկ տարվա ծրագրերը:
 
 
Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև պատգամավորների կողմից հնչեցված մի շարք հարցերին:
 
 
Այսօրվա նիստին ԱՀ Դատախազության 2018 թ.-ի գործունեության մասին տեղեկություններ է հաղորդել ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը` անդրադառնալով հանրապետությունում հանցավորության վիճակին և գերատեսչության կողմից կատարված աշխատանքներին:
 
 
Ա. Մոսիյանի խոսքով՝ որպես դրական դինամիկա պետք է նշել այն, որ հաշվետու տարում եղել է հանցավորության թվի ընդհանուր նվազում, պահպանվել է հանցագործությունների բացահայտման 98 %-ի բավականին բարձր շեմը, արձանագրվել է շահադիտական շարժառիթով կատարվող հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված ընդհանուր թվի նվազում և այլն:
 
 
Անցնելով օրենսդրական նախագծերին` Խորհրդարանը նախ քննարկել է ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի ներկայացրած «Ներման մասին» օրենքի նախագիծը` կից «ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» փաթեթով:
 
Ա. Լազարյանի խոսքով` նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողություն:
 
 
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը: Երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագիծն ընդունվել է 24 կողմ ձայնով:
 
 
ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն էլ ներկայացրել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» նոր օրենքի նախագիծ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է 2017 թ.-ին իրականացված սահմանադրական բարեփոխումներով: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Սահմանադրությամբ կանխորոշված կարգավորումներին համապատասխան՝ նորմատիվ իրավական ակտերի ոլորտը կարգավորող օրենք:
 
Գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս օրենքի նախագծի համար ևս տվել էր դրական եզրակացություն: Առաջին ընթերցմամբ այն Խորհրդարանի կողմից ընդունվել է 20 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
 
 
Խորհրդարանի առաջին ընթերցմանն է ներկայացվել նաև «Պետական սուրհանդակային կապի մասին» օրենքի նախագիծը: ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանի խոսքով՝ ԱՀ կառավարությունն ընթացիկ տարվա մարտի 11-ի որոշմամբ հավանություն է տվել «Պետական սուրհանդակային կապի մասին» օրենքի նախագծին, և այն սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով:
 
 
Գլխադասային` ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: Այն ընդունվել է 22 կողմ ձայնով:
 
 
Այսօրվա նիստին օրենսդրական երկու նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը: Նախարարը նախ ներկայացրել է «ԼՂՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` նշելով, որ ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման և պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծով առաջարկվող փոփոխություններ և լրացումներ:
 
Այնուհետև Ֆ. Գաբրիելյանը ներկայացրել է «ԼՂՀ ջրի ազգային ծրագրի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` նշելով, որ առաջարկվում է  հստակեցնել Արցախի ջրային ռեսուրսները և օգտագործելի ջրային ռեսուրսներն ու հասկացությունները, ջրային պետական կադաստրում գրանցված ենթակա ջրային ռեսուրսները և այլն:
 
 
Օրենքի երկու նախագծերն էլ ԱԺ արտադրության, և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն: Դրանք ընդունվել են 21 կողմ, 1 ձեռնպահ ձայնով:
 
 
Խորհրդարանի այսօրվա նիստում տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարց ու պատասխան: Ընդհանուր առմամբ, 8 խորհրդարանականների կողմից կառավարության անդամներին են ուղղվել 13 հարցեր, որոնք վերաբերում էին բնակարանաշինության, կրթության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին:
 
 
Նիստի վերջում պատգամավորներ Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը և Արպատ Ավանեսյանը հանդես են եկել հայտարարություններով:
 
artsakhpress.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08