Խոսք Ամանորի

29.12.2016 10:33
2568

Սիրելի՛  հայրենակիցներ

Հերթական անգամ գտնվում ենք հին ու նոր տարիների ճամփաբաժնում, որի մի կողմում պատմություն դարձող նորագույն անցյալն է՝ որոշակի գնահատականներով, մյուսում նոր ակնկալիքներն են:

Անցնող տարին, նախեւառաջ, մեր տարածաշրջանի համար նշանակալի իրադարձություն գրանցեց: Տարիների ընդմիջումից հետո նորից միավորվեցին Մեղրու տարածաշրջանի գյուղական ու քաղաքային համայնքները, եւ այսօր ունենք Մեղրու խոշորացված համայնք: Անշուշտ, անցումային փուլին բնորոշ խոչընդոտներ ունենք, որոնք կհաղթահարենք եւ կարճ ժամանակ հետո կապացուցենք վարչատարածքային այս փոփոխության առավելությունները:

Ձեռնպահ եմ մնում անցյալում կատարված աշխատանքներին գնահատական տալուց  եւ վստահ, ակնկալիքներով լի  հայացքով նայում դեպի ապագան:

Սիրելի՛ մեղրեցիներ

Շատ կարեւոր է, որ բոլորիս գործողությունների նպատակը լինի նույնը՝ բարեկեցիկ, առողջ համայնք, զարգացած հասարակություն, ժողովրդի կենսամակարդակի բարելավում: Վստահեցնում եմ, որ տեղական իշխանությունն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահելու ձեր մտահոգություններն ու հոգսերը, հնարավոր ամեն ինչ անելու է ձեր բարեկեցության, մեր համայնքի շենացման, սոցիալական խնդիրների եւ հոգսերի, կենցաղային մտահոգությունների բեռի թեթեւացման համար:

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների՝ Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:
Թո՛ղ Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորիդ, անցնող տարում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը, եւ թո՛ղ բոլորս դրական ու նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ  վստահության զգացումով մտնենք նոր տարի:

Թո՛ղ 2017 թվականը խաղաղություն, արեւշատություն եւ բարիքների առատություն բերի մեր ընտանիքներին ու մեր երկրին:

ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Մեղրի համայնքի ղեկավար

 

Սիրելի՛  սիսիանցիներ

Շնորհավորում եմ ձեզ  Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առիթով: Թող իրականություն դառնան  բոլորիդ  սպասումները, նվիրական երազանքներն ու հույսերը:

Մի քանի օրից անցյալ կդառնա 2016 թվականը: Սովորաբար տարեմուտին ի մի են բերվում արվածն ու չարվածը եւ նոր ծրագրեր  կազմվում հաջորդ տարվա համար:

Անցնող տարին Սիսիանն ամփոփում է փոփոխություններով եւ քաղաքային կյանքում արձանագրված հաջողություններով ու ձեռքբերումներով: Դրանում մեծ է նաեւ ձեր դերակատարումը, քանզի այդ ամենը կյանքի է կոչվել ձեր վստահության, աջակցության, ինչու չէ, նաեւ անմիջական մասնակցության շնորհիվ: Հավատում եմ, որ նույն վստահությամբ  շարունակելու ենք աշխատել եւ ունենալու ենք հարմարավետ ու բոլորին տուն կանչող Սիսիան: Աշխատանքային առաջին քայլերս սկսել եմ  Սիսիանի մուտքից՝ տեղադրել ենք լուսավառ ցուցանակ եւ ՀՀ եռագույն դրոշը: Տնկվել են արծաթափայլ եղեւնիներ:  Թարմացվել է քաղաքի կենտրոնը՝ հրապարակի նստարանները նորացվել են, նոր լուսամփոփներ են տեղադրվել: Առաջիկայում էլ կան նոր ծրագրեր, որի ականատեսը կլինեք դուք:

Սիսիանը՝ մեր՝ սիսիանցիներիս տունն է, մեր մեծ ընտանիքը, որը  շատերը  լքել էին: Այժմ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երիտասարդներն արդեն  վերադառնում են: Մայրաքաղաքային աշխատանքը թողնելով՝ վերադառնում են՝ աշխատելու Սիսիանում՝ իրենց հայրենի բնօրրանում: Սիսիանը կանչում է բոլորին:

Թող նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորիս: Թող յուրաքանչյուր ընտանիքում բացվի հույսի, հավատի եւ անսահման սիրո լույսը: Թող 2017 թվականը  բերի նորանոր մանուկների ծնունդ, թող անցնող տարում մնան բոլոր հոգսերը, թող բոլորս նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք նոր տարի:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Ամանորի գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին՝ մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ քաջառողջություն ու բարօրություն:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորանքներս հղել նաեւ Ամանորի գիշերը հերթապահություն իրականացնող անձնակազմերին:

Թող նոր տարին նորություններով, նոր հաջողություններով մտնի յուրաքանչյուրիդ ընտանիքը, եւ թող տոնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսական ոգին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Սիսիան համայնքի ղեկավար

 

Սիրելի՛ հայրենակիցներ

2016 թվականն ամփոփելուց առաջ ցանկանում եմ անսպառ ուժ եւ հաջողություն ցանկալ յուրաքանչյուր գորիսեցու, սյունեցու եւ հայի:

Երբ ճանապարհում ենք հին տարին եւ պատրաստվում դիմավորել նորը, ակամայից հաշվի ենք նստում անցած տարում ձեռքբերված հաջողությունների, արված գործերի ու չիրականացված ծրագրերի հետ:

2016 թվականին քիչ չէին խոչընդոտներն ու դժվարությունները: Խաղաղ չէին Հայաստան աշխարհի գարնանային արեւածագերը: Իրականացվեց համայնքների խոշորացման գործընթացը: Արդեն ծրագրած անելիքներին գումարվեցին տասը համայնքի հոգսերը:  Հաջողություններ էլ գրանցեցինք՝  հաղթահարեցինք եւս մեկ ընտրություն, որի արդյունքում  Գորիսի համար կրածս պատասխանատվությունը տասնապատկվեց:

Ծրագրեր էլ շատ ունենք, որոնք արդեն իրականացման նոր փուլ են մտել: Վստահ եմ, որ ոչ միայն 2017 թվականին, այլեւ առաջիկա հինգ տարիներին, միասին շատ աշխատանքներ ենք անելու, կերտելու ենք 21-րդ դարի Գորիսը: Չեմ սիրում խոստումներ տալ, միայն ասեմ, որ Գորիս համայնքն իր տասը բնակավայրով  մշտապես գտնվելու է իմ եւ համայնքապետարանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում:

Նոր տարին նոր հույսեր, նոր ուժ եւ նոր գաղափարներ է բերում իր հետ: Այդ նորերի հետ մաղթում եմ առողջություն բոլորիս, խաղաղություն մեր աշխարհին:

Թո՛ղ Ամանորի զանգերը խինդ ու սեր բերեն ձեր օջախներին, եւ ի կատար ածվեն այն բոլոր մաղթանքներն ու նպատակները, որոնք Նոր տարվա գիշերը կհնչեցվեն տոնական սեղանների շուրջ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
Գորիս համայնքի ղեկավար

 

Սիրելի՛ սյունեցիներ, անցնող 2016 թվականն իրադարձային էր մեր երկրի, մարզի, համայնքների համար: Տարին նշանավորվեց թե՛ ձեռքբերումներով, թե՛ կորուստներով: Ցավոք, խաղաղ չէին երկրի սահմանները, տեսանք ապրիլյան պատերազմ, ունեցանք կորուստներ: Նշանակալի փոփոխություններ, տեղաշարժեր եղան քաղաքական դաշտում: ՏԻՄ ընտրություններն աշխուժացրին համայնքային կյանքը: Շատ խնդիրներ արդյունավետ լուծումներ ստացան: Լիահույս եմ, որ 2017 թվականը կնշանավորվի նոր հաջողություններով, ձեռքբերումներով, հաղթանակներով: Խաղաղություն հայոց աշխարհին, բարի տունդարձ հայ զինվորին:

Թո՛ղ գալիք տարին մեր ժողովրդին բերի կայունություն, բարեկեցություն, ապագայի հանդեպ վստահություն: Մեր կյանքը բարեփոխելու վճռականությամբ դիմավորենք 2017թվականը:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար

 

Սիրելի՛ կապանցիներ, հարգելի՛ հայրենակիցներ

Սրտանց  շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:

Տարվա ամենացուրտ եղանակին տոնում ենք ամենաջերմ ու գեղեցիկ տոնը, որն ուրախություն  եւ նոր սպասումներ է բերում թե՛ մեծերին, թե՛ մանուկներին: Եվ այս տոնի հետ են կապվում անցած տարվա հետահայաց գնահատումը եւ ապագայի անելիքներն ու ծրագրերը:

Մաղթում եմ, որ 2017 թվականը մեր երկրին, մեր համայնքին եւ յուրաքանչյուրիդ ընտանիքին բերի բարեկեցություն, առողջություն, երջանկություն, սեր եւ համերաշխություն, նորանոր ձեռնարկներ, բարի փոփոխություններ:

Թո՛ղ տոնն այցելի ամեն հայ մարդու օջախ, եւ տարեմուտն ազդարարող ղողանջները ամենքիդ պարգեւեն հարազատ մարդկանցով շրջապատված լինելու երջանիկ զգացողությունը, թո՛ղ անցած եւ գալիք տարիները բաժանող պահն անմոռանալի լինի ձեզ համար:

2016 թվականը դժվարին էր մեր հայրենիքի համար. վրա հասան ապրիլյան ծանր օրերը, եւ մեր քաղաքն ունեցավ անդառնալի եւ ցավալի  կորուստներ, ինչպես նաեւ, մեկ անգամ եւս ցույց  տվեց իր հերոսական ոգին եւ միասնականությունը:

Ուստի, կարեւորելով բոլորիս համար անչափելի արժեքը, մեր երկրին, նախեւառաջ, մաղթում եմ խաղաղություն, ինչպես նաեւ՝ խաղաղություն եւ ներդաշնակություն՝ բոլորիդ  ընտանիքներում,  մարդկային բոլոր  հարաբերություններում:

Եվ ցանկանում եմ, որ 2016 թվականից մեզ հետ 2017 թվական տանենք միայն բարի եւ գեղեցիկ հիշողությունները:

Ցանկանում եմ նաեւ, որ Կապանը թե՛ գալիք, թե՛ հետագա տարիներին իր ամեն բնակչի համար լինի եւ մնա նրա ներկայի եւ ապագայի քաղաքը:

Սրան, իհարկե, պետք է հասնենք միահամուռ ջանքով եւ բարի կամեցողությամբ, ամենքս՝ մեր իրավունքների եւ պարտականությունների հստակ  գիտակցումով: 

Եվս մեկ անգամ շնորհավորելով Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների առիթով՝ մաղթում եմ, որ իրականանան  բոլորիդ նվիրական իղձերը, որ ամեն բացվող օրն իր հետ բերի բարիք եւ լիություն, որ հաջորդ տարեմուտին ունենանք առավել քիչ հոգսերով քաղաքացիներ եւ համայնք:

Ջերմառա՛տ օրեր, բարի՛ ակնթարթներ, բազո՛ւմ հաջողություններ եւ խաղաղ երկինք՝ ձեզ:

Բարի՛ Ամանոր բոլորիս:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կապանի համայնքապետ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34