Խոսք հրաժեշտի. Գերասիմ Դավթյան

19.03.2021 15:56
5934

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեր հայրենակից, ՀՀ վաստակավոր տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Գերասիմ Վոլոդյայի Դավթյանը։

Ծնվել է 1932 թ․ Ղափանի շրջանի Արծվանիկ գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո նյութական սուղ պայմանների պատճառով մոտ երկու տարի աշխատել է արտադրությունում։ 1952-57 թթ․ սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում եւ գերազանցության դիպլոմով ավարտել այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին ստացել է անվանական կրթաթոշակ, ակտիվորեն մասնակցել ինստիտուտի հասարակական աշխատանքներին։ ՈՒսումն ավարտելուց հետո Գ․ Դավթյանը մնացել է ինստիտուտում եւ հարազատ բուհում զբաղվել գիտամանկավարժական ու հասարակական գործունեությամբ։ 1957-58 թթ․ ինստիտուտի ուսանողներից կազմված մեխանիզատորական ջոկատների հետ մասնակցել է Կուստանայի մարզի խամ ու խոպան հողերում բերքահավաքի աշխատանքներին։

1959 թ․ ընդունվել է ասպիրանտուրա՝ «Գյուղատնտեսական էկոնոմիկա» մասնագիտության գծով։ Կարճատեւ ընդմիջումներով մոտ 20 տարի հաջողությամբ ղեկավարել է բուհի կուսակցական կազմակերպության գործունեությունը՝ չկտրվելով դասախոսական եւ գիտահետազոտական աշխատանքներից։ 1964 թ․ հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1967-ին դոցենտի կոչում։

1965-81 թթ․ ղեկավարել է գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ու պլանավորման ամբիոնը։

1983-2000 թթ․ ընթացքում Գ․ Դավթյանը զբաղեցրել է տնտեսագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։

Գ․Դավթյանը մեծ ավանդ ունի նաեւ ուսումնական ձեռնարկների, առավել հրատապ թեմաների մասին դասախոսությունների եւ մենագրությունների հրատարակման գործում։ Նրա համահեղինակությամբ 1975 եւ 1982 թթ․ լույս են տեսել «Գյուղատնտեսական արտադրության կազմակերպում» եւ «Տնտեսամաթեմատիկական մեթոդների կիրառությունը գյուղատնտեսության մեջ» ուսումնական ձեռնարկները, իսկ 88-89 թթ․՝ «Պլանավորման հիմունքները գյուղատնտեսական ձեռնարկություններում» եւ «Լրիվ տնտեսական հաշվարկը, ինքնածախսածածկումը եւ ինքնաֆինանսավորումը գյուղատնտեսական ձեռնարկություններում» դասախոսությունները։

Հրատարակել է «Գյուղատնտեսական արտադրության կազմակերպում» դասագիրքը, 212 գիտական հոդված եւ գիտամեթոդական աշխատանքներ, հեղինակ է երեք մենագրության եւ մեկ բրոշյուրի, համահեղինակ է հինգ ուսումնական ձեռնարկի, գործուն մասնակցություն է ունեցել  համալսարանի, մասնավորապես տնտեսագիտական ֆակուլտետի ուսուցման եռաստիճան համակարգի պետական կրթական չափորոշիչների եւ 2002, 2004, 2007 եւ 2009 թվականների ուսումնական պլանների մշակման գործընթացներին։

1994 թ. ընտրվել է ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: 1999 թ.  Հայաստանի ԳԱԱ-ի գիտական խորհուրդը նրան շնորհել է պրոֆեսորի կոչում:

1998 թ. ՀՀ գյուղատնտեսության գիտատեխնիկական քաղաքականության եւ մի քանի գիտական խորհուրդների անդամ էր:

2000 թ. հունիսի 24-ից նշանակվել է Հայաստանի ԳԱ-ի ռեկտորի գլխավոր խորհրդական՝ կատարելով միաժամանակ գյուղատնտեսական արտադրության  կազմակերպման ամբիոնի վարիչի պարտականությունները:

Բազմամյա բեղմնավոր աշխատանքի ու մասնագետների պատրաստման գործում ունեցած ծառայությունների համար 1980 թ. նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր տնտեսագետի պատվավոր կոչում: 2000 թ. գիտության եւ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀԳԱ-ի 70-ամյակի կապակցությամբ Գ. Դավթյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Գ. Դավթյանը ուշադիր էր կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Առանձնակի հոգատարություն էր ցուցաբերում երիտասարդ կադրերի  որակական աճի ու կազմակերպական ունակությունների զարգացման նկատմամբ: Նրա նախկին սաներ, համատեղ աշխատանքի շատ երիտասարդ գործիչներ այսօր դարձել են արտադրության հմուտ կազմակերպիչներ, գործարար մարդիկ, դասախոսներ, գիտական աշխատողներ, պետական ու քաղաքական գործիչներ:

Պրոֆեսոր Գ. Դավթյանն ինչ պաշտոնում էլ որ աշխատել է, դրսեւորել է սկզբունքայնություն, ազնվություն, մարդկանց նկատմամբ հոգատարություն, բարեխիղճ վերաբերմունք եւ պատասխանատվության բարձր զգացում հանձնարարված գործի նկատմամբ:

Ճանաչված դասախոսի, գիտության նվիրյալի, բարի խորհրդատուի հիշատակն անմար կմնա նրա գործընկերների, բյուրավոր ուսանողների եւ ընդհանրապես նրան ճանաչողների սրտերում:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40