Կիմ Երիցյանը Կոմիտասի անվան պանթեոնում թաղված չէ, լրատվամիջոցները դեզինֆորմացիա են տարածել. պարզաբանում

13.12.2018 16:03
1312

Դեկտեմբերի 12-ին մի շարք լրատվամիջոցներով լուրեր տարածվեցին, թե «Կոմիտասի» անվան պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի ու նրա կնոջ գերեզմանաքարերը։

Լրատվամիջոցներն առանց ստուգելու, մեկը մյուսի ետեւից սկսեցին դեզինֆորմացիա տարածել, ինչի առթիվ էլ իր բողոքն ու զայրույթն է արտահայտում խնդիրն օրեր առաջ բարձրաձայնած «Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լեւոն Բարսեղյանը: 

Մշակութային հասարակական կազմակերպության նախագահը նշում է՝ խայտառակություն է, որ չիմանալով, թե իրականում որտեղ է հանգչում ժողովրդական արտիստի աճյունը եւ չպարզելով, թե կոնկրետ ինչ է գողացվել, լրատվամիջոցներն անխնա տարածել են pastinfo.am-ի տրամադրած ոչ ճիշտ տեղեկատվությունը:

Ի գիտություն նշեց, որ Կիմ Երիցյանի աճյունը հանգչում է ոչ թե Կոմիտասի անվան պանթեոնում, այլ Երեւանի քաղաքային պանթեոնում:

Նոյեմբերի 22-ին Կիմ Երիցյանի ծննդյան օրն է: Ինչի առթիվ էլ «Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպությունն արտասահմանից հյուրեր է ունեցել, սակայն չեն կարողացել նրանց տանել պանթեոն՝ գերեզմանաքարի հետ կապված խնդրի պատճառով. «Նախապես գնացել էին եւ հայտնաբերել, չկարողացանք մարդկանց տանել, ամոթ էր, խայտառակություն»,- ասաց Բարսեղյանը:

Լեւոն Բարսեղյանը հայտնեց, որ գերեզմանի կողքի քարերից մի քանիսը պակասում են: Այսինքն՝ գողացվել կամ վնասվել է ոչ թե պատվանդանը, այլ կողքի քարերը, որը, սակայն, նույնպես գերեզմանի մաս է կազմում: «Մի ջարդված կտոր դրված էր Վլադիմիր Մսրյանի քարի վրա, երեւի պիտանի չի եղել, չեն տարել, իսկ մնացած երեքը տարել էին: Սա սրբապղծություն է, այդ վանդալիզմը մեր ժողովրդի կողմից պետք է վերանա»,-մտահոգություն հայտնեց Լեւոն Բարսեղյանը:

Վերջինս դժգոհություն հայտնեց մշակույթի նախարարության աշխատաոճից ու անտարբեր վերաբերմունքից: Հայտնեց, որ դիմել է մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչություն, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Անգամ չցանկանալով խնդիրը լսել՝ հայտնել են, որ դա քաղաքապետարանի գործառույթների մեջ է:

«Ժառանգության բաժին արդեն այնքան էի զանգել, հոգնել էի: Թեժ գծով կապվեցի քաղաքապետարանի հետ: Նաեւ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կառավարություն դիմում ներկայացրի, որից հետո նոր արձագանքեցին այս հարցին: Դիմումս ուղարկվել է նաեւ ոստիկանություն, հետաքննություն է սկսվել»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Վերջինս իր մտահոգությունը հայտնեց, որ սիրված ու ճանաչված արտիստի հանդեպ նման վերաբերմունք է դրսեւորվել: «Հեռուստացույցով, ռադիոյով սխալ ինֆորմացիա է գնացել: Սա լուրջ խնդիր է, ոչ մի գրագետ մոտեցում չկա: Եթե դեզինֆորմացիա տարածող այդ լրատվամիջոցներին ասեինք՝ նոյեմբերի 22-ին Կիմ Երիցյանի ծնունդն է, մշակութային միջոցառում ենք անում, ես խիստ կասկածում եմ, որ նրանցից որեւէ մեկը կգար: Եվ դրա մասին է վկայում նաեւ այն, որ մինչ օրս չգիտեն, թե որտեղ է թաղված ժողովրդական արտիստը»,- եզրափակեց Լեւոն Բարսեղյանը:

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34