Կրակով եւ կացնով. Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցին Ալիեւը Ստեփանակերտում «հաղթանակի այգի» է հիմնում

19.02.2025 14:12
589

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական այցն է կատարել օկուպացված Լեռնային Ղարաբաղ։

Ուղեւորության շրջանակում Ալիեւը բացել է հյուրանոցներ, ստուգել օբյեկտները, ինչպես նաեւ մասնակցել է օկուպացված Ստեփանակերտում «հաղթանակի զբոսայգու» հիմնարկեքին։

Բնավ պատահական չէ, որ «այգու» հիմնարկեքի արարողությունը տեղի է ունենում փետրվարի 19-ին, եւ միանգամայն ակնհայտ է, թե որ ամսաթվին է այն հարմարեցվում։

Փետրվարի 19-ին լրանում է ադրբեջանցի հանցագործի կողմից հայ սպայի դաժան սպանության 21-րդ տարելիցը։

2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվում էին անգլերեն լեզվի դասընթացներ: Դրանց մասնակցել են հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանը եւ նրան սպանող ռամիլ սաֆարովը։ Փետրվարի 19-ի գիշերը սաֆարովը մտել է չկողպված սենյակ եւ կացնով սպանել քնած Գուրգեն Մարգարյանին։ Դրանից հետո սաֆարովը փորձել է սպանել երկրորդ հայ սպային՝ Հայկ Մակուչյանին։ Բարեբախտաբար, փորձն անհաջող էր. սենյակի դուռը փակ էր։

2006թ. ապրիլի 13-ին այդ թվում հայ փաստաբան Նազելի Վարդանյանի ջանքերով սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ Դատարանում սաֆարովը փոխել է ցուցմունքը եւ հրաժարվել նախնական հայտարարություններից՝ պատճառաբանելով, որ լավ չի տիրապետում ռուսերենին եւ անգլերենին։

2008-ին Երեւան կատարած այցի ժամանակ Հունգարիայի արտգործնախարար Կինգա Գենցը, պատասխանելով սաֆարովի Ադրբեջան վերադառնալու հնարավորության մասին հարցին, նշել է, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։ «ռամիլ սաֆարովի արարքը ցնցող էր հունգարական հասարակության համար. Սաֆարովի վերադարձի հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի։ Սաֆարովի հետ կապված բոլոր հարցերը լրջորեն կդիտարկվեն։ Ամենակարեւոր հարցն այն է, թե սաֆարովը ցմահ բանտարկություն կկրի Ադրբեջանում, թե ոչ»,- ասել է նախարարը։

Մի քանի տարի անց այդ երկրի իշխանությունները՝ հանձին վարչապետ Վիկտոր Օրբանի, գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ։ Թույլ տալով իրեն կաշառել ադրբեջանական նավթադոլարներով՝ Հունգարիան արդարության եւ օրինականության հայեցակարգը փոխանակեց այսրոպեական շահի հետ։ ռամիլ սաֆարովին վերադարձրին հայրենիք, որտեղ անմիջապես ազատ արձակեցին եւ հերոսի կոչում շնորհեցին։ Նույն օրը՝ 2012թ. օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական ​​հարաբերությունները Հունգարիայի հետ։

Ադրբեջանի իշխանությունները սաֆարովին ոչ միայն փոխհատուցել են «պատճառած վնասը»՝ բնակարանի եւ կոչման տեսքով, այլեւ նրան բարձրացրել ազգային հերոսի աստիճանի։ Չնայած դրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուղիղ կապ չտեսավ Ադրբեջան պետության եւ սաֆարովի արարքի միջեւ։ Ե՛վ անձամբ սաֆարովը, ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները բացարձակ անպատիժ մնացին։

2012թ. հոկտեմբերի 10-ին Հունգարիայի մտավորականության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Գուրգեն Մարգարյանի շիրմին։ Ուսուցիչ, լրագրող եւ հրատարակիչ Գաբոր Դիկը, հոգեւոր հովիվ Գաբոր Իվանյին, պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զոլտան Բիրոն եւ ինժեներ-մեխանիկ Ռուդոլֆ Ունգվարին ժամանել են Երեւան՝ ներողություն խնդրելու Հունգարիայի իշխանությունների գործողությունների համար՝ ռամիլ սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար։ https://news.am/rus/news/124327.html

Անցած տարվա դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, դատարանի որոշումների կատարման մոնիթորինգի շրջանակում, հրապարակել է եւս մեկ որոշում «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, որը վերաբերում է 2004թ. Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը, տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետեւյալ պահանջները. ՄԻԵԴ որոշումից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել որոշման անհատական միջոցները։ Կոմիտեն կրկին կոչ է անում անհապաղ վճարել հայցվորների ներկայացուցիչների ծախսերը, ինչպես նաեւ պահանջում է ապացույց, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներման նամակները ջնջվել են։ Կոմիտեն հիշեցնում է, որ նման ծանր հանցագործությունների համար մեղավորները պետք է զրկվեն պետական ​​պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Կոմիտեն կրկին պահանջում է ճշտել սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը։ https://news.am/rus/news/856003.html

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22