Կշարունակենք ամեն ինչ անել Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

15.01.2026 15:41
435

Հայաստանը ուշադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ և շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանը, որը դժգոհել էր, որ Հայաստանի իշխանությունները թույլ էին տվել ցույց անցկացնել ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց։

«Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և արել ենք ու շարունակելու ենք անել ամեն ինչ՝ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Դուք տեղյակ եք, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում երբեք որևէ հանրահավաք չի արգելվել, և մենք չէինք կարող որևէ առանձին դեպքում նման որոշում կայացնել։ Այո, մենք կիսում ենք այն մոտեցումը, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ դեսպանատան բնականոն աշխատանքը։ Մենք ուշադիր կհետևենք իրավիճակին, այդ թվում՝ դրա շուրջ առկա մտահոգություններին, և կգործենք մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում», ասաց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ արտահայտման ազատության ձևերը չպետք է խաթարեն որևէ դեսպանատան, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան բնականոն գործունեությունը։

«Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի բարեկամական և եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա։ Իսկ այն անձանց նկատմամբ, որոնք կանցնեն օրենքի սահմանը, կիրականացվեն համապատասխան վարույթներ։ Գիտեմ, որ արդեն մի քանի դեպքերով վարչական վարույթներ են հարուցվել»,- ընդգծեց Փաշինյանը։

Ավելի վաղ, Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անուղղակիորեն մեղադրել էր հայկական կողմին Իրանի դեսպանատան դիմաց անցկացվող ակցիաները թույլատրելու համար՝ նշելով, որ իրենք բազմիցս այդ կապակցությամբ մտահոգություններ են փոխանցել պատկան մարմիններին։

Դեսպանը նշել էր, որ Իրանը տարբեր ժամանակահատվածներում կանգնել է Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին, իսկ դեսպանատան դիմաց տեղի ունեցող իրադարձությունները, նրա խոսքով, կմնան Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։

Պատասխանելով հարցին՝ հնարավոր ազդեցության մասին Հայաստան–Իրան հարաբերությունների համատեքստում, դեսպանը նշել էր, որ Թեհրանում կարող է ձևավորվել ընկալում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22