Կյանքից հեռացել է Գորիսի տարածաշրջանում ճանաչված մանկավարժ Ռաֆիկ Սաշայանը

27.01.2023 14:07
4709

Հունվարի 27-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Ռաֆիկ Հայկազի Սաշայանը, ով ճանաչված մանկավարժ էր և պատմաբան Գորիսի տարածաշրջանում:

Ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 2-ին Գորիսի շրջանի Կյորու (Գորու) գյուղում (հետագայում՝ Ձորաշեն), որի, ինչպես և Ազատաշեն, Այգեձոր գյուղերի բնակիչների վերաբնակեցմամբ 1965-70 թթ. հիմնադրվեց ներկայիս Հարթաշեն  գյուղը:

Ռաֆիկ Սաշայանը Կյորու գյուղի 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում՝ ստանալով անասնաբույժի որակավորում. այդ մասնագիտությամբ էլ սկզբնական շրջանում աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում:

Բայց նրա կոչումն ու տարերքը մանկավարժությունն էր, հայրենագիտությունը: Պատահական չէ, որ շատ շուտով տեղափոխվել է հայրենի գյուղի, ապա և Հարթաշենի միջնակարգ դպրոց՝ դասավանդելով պատմություն, քիմիա, կենսաբանություն:

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ ընդունվել և ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

Ստանալով բարձրագույն կրթություն՝ պատմաբանի մասնագիտությամբ, նա իր հետագա ամբողջ կյանքը նվիրել է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ազգանպաստ գործին:

Մանկավարժի նրա փորձը, հմտությունները քանիցս, իբրև առաջավոր և ուսանելի օրինակ, տարածվել են ոչ միայն շրջանում, այլև հանրապետությունում:

Ռաֆիկ Սաշայանը, առանց չափազանցության, լուսավոր ներկայություն էր տարածաշրջանում. նրա խոսքը՝ համեմված հռետորական արվեստի նրբություններով, սպասված էր ամենուրեք:

Նրա մարդկային ու քաղաքացիական կերպարը, հարգանք և պատկառանք առաջացնող անունն ընկալվում էին իբրև ընդօրինակման արժանի երևույթ-անհատականություն ոչ միայն իր աշակերտների, այլև տարբեր տարիքի ու սերնդի մարդկանց համար:

Փոքր հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը, նրա հայրենագիտական և հայրենասիրական դասերը տասնամյակներ շարունակ, նաև Արցախյան առաջին գոյամարտի տարիներին, կարևոր դեր են խաղացել քանիցս փորձության ենթարկված սահմանամերձ Հարթաշենում:

1998 թվականին կենսաթոշակի անցնելուց հետո շարունակել է ակտիվ դերակատարություն ունենալ և՛ հայրենի գյուղի, և՛ Գորիս քաղաքի հասարակական-քաղաքական կյանքում:

Ռաֆիկ Սաշայանի մահը, որ վրա է հասել երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, մեծ ափսոսանքով են ընդունել Գորիսի տարածաշրջանում ու հատկապես Հարթաշենում:

Եվ բոլոր հիմքերն ունենք արձանագրելու, որ վաստակաբեռ մանկավարժ ու հայրենի եզերքի նվիրյալ Ռաֆիկ Սաշայանի անունն ընդմիշտ կմնա Կյորու, ինչպես և Հարթաշեն գյուղերի նորագույն պատմության մեջ, իսկ նրա հիշատակը չի խամրի իր աշակերտների ու երախտագետ հարթաշենցիների սրտերում:

***

Ռաֆիկ Սաշայանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 28-ին, ժամը 17:00-ից՝ Գորիս քաղաքի Գրիգոր Տաթևացու 37 հասցեում գտնվող (Կոմբինատի շենք) սգո սրահում, հուղարկավորությունը՝ հունվարի 29-ին, ժամը 12-ին՝ նույն հասցեից:

Կհուղարկավորվի Հարթաշեն գյուղում:

***

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմն ափսոսանք է հայտնում մեր պարբերականի բարեկամ, Գորիսի տարածաշրջանի մտավորականության երևելի ներկայացուցիչ Ռաֆիկ Սաշայանի մահվան կապակցությամբ և ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին:

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02