Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ

12.08.2025 19:45
725

«Իլուր»-ի հարցին, թե ինչպես կգնահատեք Մեղրիի վերաբերյալ ամերիկյան միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական հռչակագիրը, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որեւէ դրական բան չի տեսնում, այլեւ, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետեւանքները։ Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր հարցին, ապա ես առայժմ զերծ կմնամ պատասխանելուց, քանի որ համոզված եմ` դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո։ Ինձ մոտ առայժմ որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ (թեեւ, գուցե, միմյանց լրացնող) գնահատականները եւ, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը։ Իրանական դիվանագիտությունն այնքան նուրբ է, որ երբեմն դժվար է անմիջապես այն ընկալել։ Իմ փորձից, սակայն, կարող եմ հավաստել, որ մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր Իրանը Հայաստանի նկատմամբ ոչ միայն որեւէ դժգոհություն կամ կշտամբանք չի արտահայտել, այլեւ դրականորեն է արձագանքել մեր բոլոր կարիքներին։ Մի խոսքով, Հայաստանի եւ Իրանի ավելի քան 30-ամյա հարաբերություններում ես որեւէ թյուրըմբռնում չեմ տեսել»։

Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին

17.10.2026 23:53

ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ուշադրության չէր արժանանում, բայց հիմա մեզ սկսել են լսել. Ռոման Խուդոլի

17.10.2026 23:49

Ձորաստան գյուղում վերաբացվեց մշակույթի տունը

17.10.2026 19:00

Խուդաթյանն ու Ջհանյանը լեռնամետալուրգիայի ոլորտում հուշագիր ստորագրեցին

17.10.2026 18:41

Նախընտրական Գորիս․ Առուշ Առուշանյանը՝ խոշորացվող համայնքի հիմնախնդիրներից մի քանիսի մասին (տեսանյութ)

17.10.2026 16:40

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում

17.10.2026 14:35

Որպես հանքարդյունաբերող՝ մենք ավելի հակված ենք կայուն զարգացում տերմինն օգտագործել. Արմեն Ստեփանյան

17.10.2026 12:35

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026

17.10.2026 10:27

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22