Լեզվի կոմիտեն ամփոփեց «Տարվա բառը-2023»-ի արդյունքները

29.12.2023 19:00
1198

12 քվեարկվածներից ամենաշատ ձայներն է ստացել ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ բառը (42%)։ Թեև դիմացինի ապրումները սեփականի պես զգալը միշտ էլ հատուկ է եղել մարդուն, բայց «ապրումակցում» բառը նորաբանություն է։ Հավանաբար ստեղծվել է «կարեկցում» բառի նմանությամբ, բայց որպես երևույթ ավելի ընդգրկուն է։

Ունի բառարանային գրանցում։

Ինչո՞ւ է նախապատվությունը տրվել այս բառին։ Մարդկային հարաբերություններին ուղղված մեր թարմ հայա՞ցքն է բնորոշում այն, մեր կարիք-ակնկալի՞քը դիմացինից, թե՞ այդ ամենամարդկային հատկանիշը կորցնելու վախը։ Գուցե բոլորը միասին։

Այնուամենայնիվ, մեծամասնության համար անցնող տարվա բառը ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ-ն է։

Երկրորդ տեղում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառն է (30%)։ Սա մենիմաստ բառ չէ, բայց մեզ համար այսօր այն նախ և առաջ նշանակում է պատերազմի, հակամարտության բացակայություն, և բնական է, որ շատերի հայացքը նրան է ուղղված։ Կարևոր է նաև մարդու ներքին խաղաղությունը։ Իսկ դրա համար այս բառի մյուս իմաստներն են պետք․ լռություն, հանդարտություն, անդորրություն, հաշտություն և այլն։

Երրորդ տեղում ՀԱՅԱՍԱԹ բառն է (7%)։ Հայասաթ-1-ը հայկական առաջին տիեզերական արբանյակն է։ Բառը ստեղծվել է հայ և լատիներեն ծագմամբ satelles` արբանյակ բառերից, որոնք միացել են ա հոդակապով։ Բնորոշում է մեր լավատեսությունը Հայաստանի գիտական ապագայի նկատմամբ։

Լեզվի կոմիտե / Language Committee 

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21