Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին

24.11.2017 15:59
1600

 

Լիդիան Արմենիա ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը եւ Թրեվիք բնապահպանական խորհրդատուներ (TWC) բրիտանական ընկերության հիմնադիր Ջո Թրեվիքը նոյեմբերի երկրորդ շաբաթը Վաշինգտոնում կայացած Կենսաբազմազանության միջազգային սիմպոզիումին ներկայացրել են Լիդիանի կողմից իրականացվող ծրագրերը:  


 Սիմպոզիումի եզրափակիչ նիստին Արմեն Ստեփանյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման փորձը: Նա ներկայացրել է Ամուլսարում կենսաբազմազանության վրա ազդեցությունների կառավարմանն ու մեղմացմանն ուղղված Լիդիանի նախաձեռնությունները, որոնք իրականացվում են միջազգային լավագույն փորձին հետեւելով: Ներկայացվել է նաեւ հանրային-մասնավոր համագործակցության արդյունքում հանքարդյունաբերության ոլորտում չափանիշների բարելավման փորձը:


Ջո Թրեվիքը, որը նաեւ կենսաբազմազանության խնդիրների շուրջ Լիդիանի հիմնական խորհրդատուներից մեկն է, ինչպես նաեւ Ջերմուկ ազգային պարկի ծրագրի գլխավոր միջազգային խորհրդականն է, համանախագահում էր միջազգային սիմպոզիումը` Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA), Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Ինտեր-ամերիկան զարգացման բանկի (IDB) անունից:


Ջո Թրեվիքը եւ Արմեն Ստեփանյանը Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման մոտեցումները ներկայացրել են նաեւ Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA) Վաշինգտոնի մասնաճյուղում:


Կենսաբազմազանության շատ մասնագետներ համարում են, որ Լիդիանի մոտեցումը համապարփակ մեղմացման միջոցառումների մշակման եւ հազվագյուտ տեսակների պահպանության ուղղությամբ կարող է դառնալ օրինակելի հանքարդյունաբերության ոլորտում ընդհանրապես:

Լավագույն օրինակը հազվագյուտ ալպիական բուսատեսակի` Մատնունի Ծիրանավորի պահպանության ու հետազտոտության ծրագիրն է, որ Լիդիանը իրականացնում է Հայաստանի Բուսաբանության ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու հետ համատեղ:

Լիդիանը հավատարիմ է կայուն զարգացմանն ուղղված  կնեսաբազմազանության կառավարման միջոցառումներ կիրառելու իր ստանձնած պարտավորությանը, ներգրավելով հայաստանյան եւ միջազգային լավագույն մասնագետներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40