Լուծարվող եւ նորակառույց բանտեր Հայաստանում

12.11.2019 19:38
1131

Դատապարտյալների պատժի կրման պայմանների բարելավման նպատակով  արդարադատության  նախարարությունը նախատեսում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում,  հիմնանորոգում, ինչպես նաև  նոր քրեակատարողական հիմնարկների կառուցում։

Անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքային բարեփոխումներ իրականացնել,  քանի որ  շենք-շինություններն իրենց ներկա վիճակով անբավարար են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան պատժի կատարման համար` -ասում են ոլորտի պատասխանատուները։

Արդյո՞ք ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության տեսանկյունից խնդրահարույց  են միայն շենքային  պայմանները, բովանդակային ինչպիսի՞ փոփոխությունների կարիք ունի Հայաստանի քրեակատարողական արդարադատության համակարգը։

«Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023  թվականների ռազմավարության նախագծով Հայաստանի քրեական արդարադատության համակարգում փոփոխություններ են նախատեսվում,  այդ թվում՝ շենքային պայմանների բարելավում։ Արդարադատության  նախարարության  Քրեակատարողական քաղաքականության  մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում կառուցվելու է նոր  ՔԿՀ, որտեղ կտեղափոխվեն դատապարտյալների հիվանդանոցի և «Նուբարաշենում»  պատիժ կրող դատապարտյալները: Այլ փոփոխությունների մասին․

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն նախատեսվում է հանել ԱԱԾ վարչական շենքից և տեղափոխել նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի մասնաշենք։ Նախատեսում ենք լուծարել «Հրազդան» ՔԿՀ-ը  և դատապարտյալներին տեղափոխել «Սևան»։

Նախատեսվում է  փակել «Գորիս» ՔԿՀ-ն և կառուցել նորը, ամենայն հավանականությամբ՝ Խնձորեսկում:

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ  Արշակ Գասպարյանի խոսքով՝ մեր ամբողջ քրեակատարողական համակարգը փոփոխությունների կարիք ունի և հատկապես բովանդակային առումով։ Նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելու գաղափարին փորձագետը բացասաբար է վերաբերվում, պարզաբանում է․

«Եթե դիտարկենք միջազգային փորձը` կտեսնենք, որ նոր բանտ կառուցելը ամենաչխրախուսվող քայլն է բանտային համակարգի բարեփոխումների համատեքստում, որովհետև բանտը միշտ ծախսատար է։ Բացի այդ՝ նոր բանտ կառուցելը ենթադրում է, որ գայթակղիչ է լինելու այդ բանտը լցնելու գործընթացը»։

Հայաստանում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ։ Ամբողջ համակարգում աշխատում է ավելի քան 2400 մարդ։ Վերջին համաներումից հետո ունենք շուրջ 2500 ազատազրկված անձ, որոնց մեծ մասը կալանավորված մարդիկ են, և նրանց հետ ուղղիչ բնույթի աշխատանք տանելու կարիք ընդհանարապես չկա` ասում է փորձագետը։ Նրա դիտարակմամբ՝ ստացվում է, որ 2500 հոգով աշխատում են շուրջ 1500 դատապարտյալի հետ՝ տանելով վերասոցիալականացման աշխատանք։ Տարօրինակ է, բայց  հենց այստեղ էլ մենք ունենք գրեթե ամբողջությամբ տապալված համակարգ` ասում է Արշակ Գասպարյանը։

«Ասում եմ՝ գրեթե, որովհետև շատ փոքր թվով ծրագրեր իրականացվում են Արմավիրում, մի քանի բան էլ Աբովյան քրեակատարողականում։ Եվ անհասկանալի է, թե ինչու Կոշ և Սևան քրեակատարողական հիմնարկներում, որտեղ այս պահին կա ընդամենը 150 դատապարտյալ, որոնք գտնվում են կիսաբաց ու բաց պայմաններում, հետևաբար ավելի շատ ունեն թե՛ աշխատելու, թե՛ սովորելու հնարավորություններ, նրանց հետ այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում։ Սա պարադոքսալ երևույթ է»։

Արշակ Գասպարյանը համոզված է, որ գործ ունենք պետական միջոցների վատնման հետ։ Ըստ նրա, ամբողջ աշխարհում երեք դատապարտյալի հետ մեկ մարդ է աշխատում և դա համարվում է արդյունավետ բաշխում։ Հայաստանում այսօր մեկ դատապարտյալի հետ երկու հոգի է աշխատում, ստացվում է՝ կատարյալ պայմաններ ունենալու հնարավորություն կա, ինչը, սակայն, չենք տեսնում։ Փոխարենը տեսնում ենք  նոր բանտ կառուցելու մտադրություն։

Մենք այսօր խոսում ենք քրեական ենթամշակույթի վերացման մասին այն դեպքում, երբ Արմավիր քրեակատարողականում պատժախցերն անգամ դուռ չունեն կամ էլ լիարժեք չեն փակվում, և դատապարտյալն իրեն ապահով չի զգում։ Եթե այսօր պետք է նոր բանտ սարքեն, առնվազն վեցը պիտի փակեն` ասում է Գասպարյանը։

«2017-ի տվյալներով Հայաստանում ազատազրկման է դատապարտվել  2410 մարդ, որից մոտ 800-ը երեք տարի պատժաչափով։ Սա նշանակում է, որ մենք չունենք քրեական արդարադատության համակարգ, չունենք պատկերացում՝ ինչի համար է ազատազրկումը, ինչի համար է պատիժը։  2016-ից մենք ունենք պրոբացիայի ծառայություն և չենք կարողանում դա կյանքի կոչել։ Մի բան, որը ինքնին բարեփոխումների մի ամբողջ ինստիտուտ է։ Միլիոնները նոր բան կառուցելու վրա ծախսելու փոխարեն, պետք է ուժեղացնել այս ծառայությունը»։

Արդարադատության  նախարարության  Քրեակատարողական քաղաքականության  մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը վստահեցնում է, որ ռազմավարության  շրջանառության մեջ դրված նախագծի  առանցքում  վերասոցիալականացման քաղաքականությունն է։ Փաստաթղթում  շեշտադրվում է պատժի կրման անհատական  պլանավորման հանգամանքը և նախատեսվում է ունենալ ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմ, այսինքն՝

«Երբ դատապարտյալն առաջին անգամ մուտք է գործում ՔԿՀ` գնահատվում են նրա՝ հանցագործություն կատարելու կրիմինոգեն ռիսկերն ու կարիքները, այսինք՝ ինչպիսի ռիսկեր են առկա նրա կողմից նոր հանցագործություն կատարելու և ինչպիսի կարիքներ ունի դատապարտյալը։ Արդյունքում, կարողանում ենք պլանավորել նրա պատժի կրման ողջ գործընթացը»։

Նախագիծը  լուծումներ է առաջարկում նաև դատապարտյալի զբաղվածության մասով՝ շեշտադրմամբ՝ ինչպես լցնել նրա օրը, որպեսզի ՔԿՀ-ից անձը դուրս չգա որպես կրկնահանցագործ։ Ինչ վերաբերում է պրոբացիոն ծառայությանը՝ «Վերանայելու ենք պրոբացիայի ծառայության կարգավիճակը, որպեսի բարձրացնենք վերջինի գործունեության արդյունավետությունը»։

Արդարադատության փորձագետ  Արշակ Գասպարյանի խոսքով՝ լավագույն բանտը նորակառույց պատերը չեն, ոչ էլ անգամ սնունդն ու հագուստը, այլ ներքին բովանդակությունն ու փիլիսոփայությունը։ Իսկ առողջ փիլիսոփայությունը հետևյալն  է՝  բանտ մտած մարդը հնարավորինս կարճ ժամկետով պիտի մնա այնտեղ, և այնտեղից դուրս գա որպես հասարակության լիիրավ անդամ։ Ըստ փորձագետի, մեծ ուշադրություն պետք է դարձնել հատկապես կանանց վերաինտեգրման  ծրագրերին, քանի որ նրանց դեպքում այդ  գործընթացը շատ ավելի  բարդ է տեղի ունենում։

armradio.am

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25