Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ

01.05.2023 10:25
1433

Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ, Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը:

Թե՛ մեր երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս հայ աշխատավորը մշտապես աչքի է ընկել իր ստեղծագործ մտքով և արարող ձեռքով։ Այսօր մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր համայնքում արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։ Քաջարանը աշխատավորների և աշխատանքի փառքի քաղաք է, որտեղ բոլոր սերունդները գրեթե յոթ տասնամյակներ շարունակ աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ և արարումով։ Եվ հենց այդ աշխատասիրությամբ էլ մենք պետք է շարունակենք շենացնել ու զարգացնել մեր համայնքը։ Քրտնաջան աշխատանքն ու բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռևս մեր նախնիների մոտ: Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հասարակության համար հանդիսացել որպես լավագույն օրինակ:

Անցյալում բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները: Մեր աշխատանքով պետք է համայնքը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու չափանիշները:

Առանձնահատուկ շնորհավորում եմ ավագ սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր արդեն կենսաթոշակային հանգստի են անցել, բայց իրենց աշխատանքային կենսագրությամբ թողել են մեծ հետագիծ համայնքի և պետության կյանքում։ Խոնարհվում եմ այն երախտավորների հիշատակի առջև, ովքեր իրենց մեծ փորձով ու գործով քաջարանցու աշխատավոր կերպարը բարձր են պահել և՛ հայրենիքում, և՛ հայրենիքի սահմաններից դուրս՝ ամենատարբեր ժամանակաշրջաններում։

Կրկին շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առթիվ և վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին: Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների ու համայնքների բարեկեցության, և մեր երկրի անխափան զարգացման:

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34