Մաքսիմ Հակոբյանն այսօր կդառնար 75 տարեկան

08.08.2024 10:23
815

Հազարամյակներով չափվող ճանապարհ անցած ու հավերժի ուղի բռնած Սյունիքի շուրջ դավեր են հյուսվում, հորիզոնում ճայթող ամպրոպների քարավաններ են երևում․․․ Իսկ մենք՝ իրար հրելով, միմյանց դեմ քարեր գլորելով չենք կարողանում վերականգնել մեր հալված–մաշված, մեջքը կոտրած միասնությունը․․․

Ու որքան էլ մտահոգ ենք այդ խնդիրներով, որքան էլ մխրճված ենք անորոշության մշուշի մեջ, չենք կարող չհիշել՝ այսօր Մաքսիմ Հակոբյանը կդառնար 75 տարեկան։

Եթե լիներ սոսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ղեկավար և մտածեր միայն ընկերության խնդիրների, հարկերի և տուրքերի մասին, ապա դժվար թե նրա անունը մշտնջենապես դրոշմվեր մեր լեռնաշխարհի նորագույն պատմության լուսավոր էջերում և հազիվ թե նրա ծննդյան ու հիշատակի օրերը հանրային բնույթ ստանային։

Լինելով տեխնիկական դասի երևելի ներկայացուցիչ, տնտեսության բարձրակարգ կազմակերպիչ, պաշտոնեական պարտականությունների կատարման հետ մեկտեղ, ապրում էր Սյունիքի հոգսերով՝ Մեղրու Ծիրանաձորից ու Նռնաձորից մինչև Մեծ Իշխանասար ու Աղոթարան։ Ապրում էր մեր երկրամասի սահմանների ու սահմանապահ բնակավայրերի ամրակայման հոգսերով, հայոց ազգային բանակին ու հայոց Արցախին նեցուկ լինելու ազգային բարձր առաքելությամբ։

Նրա բազմաթիվ նախաձեռնությունների հիմքում ջատագովությունն էր՝ միտված մեր ազգային ավանդույթների, քրիստոնեական արժեհամակարգի ամրապնդմանը։ Տասը–տասնհինգ տարվա ընթացքում հանրապետությունում չի իրականացվել հոգևոր–մշակութային՝ համազգային նշանակության մի նախագիծ, որին իր գործուն մասնակցությունը բերած չլիներ։

Բարձր էր, շիտակ էր, մարդկային–ընկերական հարաբերություններում՝ օրինակելի, չարությունից և վրեժխնդրությունից զերծ, բարությամբ և կամեցողությամբ լեցուն։ Հնարավոր բոլոր միջոցներով կանաչ լույս էր վառում կարող ուժերի, իրական մտավորականների առջև՝ կարևորելով նրանց անելիքը մեր անցնելիք ճանապարհին։ Կանգնած էր նրանց կողքին, ովքեր նեղության մեջ էին, առողջական խնդիրներ ունեին։ Ասել է՝ իսկական ավագ էր ու տեր։

Հավատում էր հայոց պետականության և հայ ժողովրդի հավերժական երթին։ Եվ այդ արժեքները համարում էր բացարձակ, անքննելի ու անսակարկելի։ Չէր պատկերացնում, որ Գորիսի ու Քաշաթաղի սահամանագլխին իր իսկ ակտիվ դերակատարությամբ կառուցված «Մայր հայրենիք» հուշարձանն օրերից մի օր կպղծվի թուրքի ձեռքով, չէր պատկերացնում, որ հաջորդներս կուրանանք–կդավաճանենք հայոց Արցախը, որ հերոսական արցախցուն փախստական կդարձնենք ու դռնեդուռ կգցենք, և այնտեղ կատարած իր ներդրումները թուրք ահաբեկիչների բաժին կդառնան։

Այնպես որ՝ Մաքսիմ Հակոբյանին ամեն անգամ մտաբերելիս՝ հիշում ենք նախևառաջ մարդու, քաղաքացու, հայի, կազմակերպչի, լիդերի այն տեսակը, ով անմնացորդ նվիրված էր մեր եզերքին, մեր պետականությանն ու արժեքներին։ Հիշում ենք այն մարդուն, որի կերպարը շարունակում է մնալ ընդօրինակման արժանի շաղված–շփոթված մեր երթում։

Եվ այսօր երիցս օրհնաբանում ու փառաբանում ենք Մաքսիմ Հակոբյանի անունն ու հիշատակը, նաև բարձրաձայնում՝ սյունեցու կարմիր ու կանաչ, ցողաթաթախ երազները, նախնիներից փոխանցված հայրենատիրության զգացմունքները երբեք և ոչ մի պարագայում չեն խամրելու․․․

Սամվել Ալեքսանյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08