Մարդիկ շոկի մեջ են, չեն հասկանում` ինչ է կատարվում

22.12.2014 14:41
1991

«Դրամը գերարժեզրկված է, իսկ դոլարը` գերարժեւորված: Գերարժեւորման հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակն ու որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիաների իրականացումը: ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառները վերանալուց հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է եւ սպեկուլյացիոն եւ անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը կարժեւորվի», - դեկտեմբերի 17-ին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հայտարարություն անելուց հետո այցելելով Կապանի մի շարք խանութներ` իսկապես ականատես եղանք խուճապային իրավիճակի: Տագնապի մեջ էին ե՛ւ առեւտրականները, ե՛ւ գնորդները: Առաջին անհրաժեշտության ապրանքների գները ժամ առ ժամ փոխվում էին, իսկ երեկոյան ժամերին խանութներում հնարավոր չէր գնել շաքարավազ եւ ալյուր:

Նախատոնական տրամադրություն չզգացվեց անգամ սուպերմարկետներում, որտեղ այս օրերին սովորաբար առեւտուրը եռում է: «Շատ հաճախ մարդիկ մտնում են խանութ, հարցնում ապրանքի գները եւ ձեռնունայն դուրս գալիս: Նրանք շոկի մեջ են, չեն հասկանում` ինչ է կատարվում շուկայում, ինչ կլինի վաղը գների հետ: Սա էլ մի յուրահատուկ եղեռն է», – վրդովված նշեց վաճառականներից մեկը:

Արդեն մի քանի օր է` առեւտրի կետերում հատկապես շաքարավազը սահմանափակ են վաճառում, իսկ դեկտեմբերի 17-ի երեկոյան, բացի քաղաքի մեկ սուպերմարկետից, շաքարավազ չկար: Այն խանութներում, որտեղ վերջին անգամ շաքարավազ են վաճառել, կիլոգրամի գինը 430-480 դրամ էր, իսկ սուպերմարկետում` 600 դրամ: Դեկտեմբերի 18-ի առավոտյան կրկին նույն պատկերն էր. խանութներում շաքարավազ չկար, իսկ վաճառողն էլ ասաց, որ դեռ այսօր էլ չի լինի:

Խանութներ մտնելիս անմիջապես աչքի էին զարնում նոր «թարմացված» գնապիտակները, իհարկե, ավելացված գներով: Որոշ խանութներ մտանք այն պահին, երբ գնապիտակները փոխում էին, ապրանքի մի մասն էլ դեռ գնապիտակ չուներ. հավանաբար վաճառականները չէին կողմնորոշվում գնի հարցում:

Մի տեղ ասացին, որ ապրանքը չեն թանկացրել, սպասում են, թե նոր ստացվող ապրանքն ինչ գնով կառաքեն: Վաճառողներից մեկն էլ, որ ավելի բարեխիղճ էր, ասաց, որ ապրանքը թանկացնելու առաքիչների պահանջին միանշանակ պատասխան է տվել. «Դու ինձ թանկ ապրա՞նք ես տվել, որ հիմա պահանջում ես թանկացնել»: Դրան հակառակ` մեկ ուրիշը կարծես ոգեւորությամբ պատասխանեց. «Թանկ ստանում ենք, թանկ վաճառում»:

Պարկով ալյուր հազվադեպ խանութներում հանդիպեցինք. 25 կգ-անոց պարկով ալյուրը նախկինում 7000-7500 դրամ էր, երեկ վաճառվում էր մեկ-երկու խանութում, այն էլ 9000 դրամով: Ալյուրի դեֆիցիտ, ինչպես շաքարավազինն էր, չկար, քանի որ հիմնականում տուփերով բարձր որակի ալյուր էին վաճառում` 1կգ` 450 դրամով:  

Ի տարբերություն շաքարավազի եւ ալյուրի` ձեթի վաճառքը սահմանափակ չէր, բայց պատկերն այստեղ նույնպես մխիթարական չէր. 1լ արեւածաղկի ձեթը 750 դրամից հասել է 950-1000 դրամի: Հաճախորդներից մեկն էլ դժգոհեց, որ 10մ հեռավորության վրա գտնվող խանութներում ձեթը 500 դրամի տարբերությամբ է վաճառվում: Օրինակ` նախկին 1780 դրամը հասել է 2500 դրամի: Որոշ տեղերում նույնիսկ նոր գնապիտակ չէին կպցրել. 850-ը ջնջելով գրել էին 950: Երշիկեղենը նույնպես թանկացել է. վաճառողներից մեկն անկեղծորեն խոստովանեց, որ նախկինում ինչ գնով վաճառում էին, հիմա էլ այդ գնով ստանում են: 

Ապրանքների դեֆիցիտը հիմնականում պայմանավորում էին Երեւանից չառաքելով. երեւանյան պահեստներից ապրանք չեն ուղարկում: Թեկուզ մենք այն կարծիքին ենք, որ տեղի պահեստում ապրանք ունեն, պարզապես սպասում են, թե շուկայում գնային ինչ հարաբերություններ կհաստատվեն:

Ճիշտ է, կապանցիները, ի տարբերություն երեւանցիների, երկու ամիս առաջ չեն սկսում տոնական առեւտուրը, բայց այս տարի, խուճապային իրավիճակով պայմանավորված, մարդիկ նույնիսկ խանութ չեն մտնում, իսկ հակառակ դեպքում գնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ: Խանութներ կային, որտեղ նույնիսկ մարդ չհանդիպեցինք: Վաճառողներից մեկն էլ խոստովանեց, որ այսօր խանութ մարդ չի մտել: Սուպերմարկետներում որոշակի ակտիվություն է նկատվում, բայց, ինչպես նկատեցինք, հիմնականում ամենօրյա առեւտուր էին անում: Մարդիկ սպասում են, թե ինչ կլինի: Հաճախ խանութ մտնելով` հարցնում են ապրանքի գները, այնուհետեւ գնում միայն առաջին անհրաժեշտության ապրանք եւ դուրս գալիս:

Նորզելանդական կարագի 1կգ գինը մինչ գնային խուճապը 3000 դրամ էր, բայց, ինչպես վաճառողը նշեց, նոր խմբաքանակը ստանալուց հետո կվաճառեն 3900 դրամով: Խմորեղենի տեղական վաճառքի կետերից մեկում նշեցին, որ գների փոփոխություն չեն արել, բայց Երեւանից բերվող խմորեղենն արդեն թանկացել է:

Թվում է, թե մարդկանց ավելի շատ մտահոգում է ուտելիքի գինը, բայց մեր օրերում պակաս կարեւոր չէ նաեւ դեղորայքինը: Մտնելով մի քանի դեղատուն` տեղեկացանք, որ շատ դեղերի գներ անգամ 3000-4000 դրամով են ավելացել, իսկ առավել էժան դեղերը` մինչեւ 100 դրամ:

Օծանելիքի խանութ մտանք այն պահին, երբ գնապիտակները փոխում էին: Վաճառողուհին ասաց, որ տեղեկություն չի կարող տրամադրել, միայն հավելեց, որ բոլոր կոսմետիկ միջոցների գները զգալիորեն ավելացել են: Օրինակ` որոշ օծանելիքների գինն ավելացել է 3000 դրամով:

Նախատոնական օրերին ոչ պակաս կարեւոր են նաեւ խաղալիքների գները. այստեղ նույնպես գներն ավելացել են, նույնիսկ մի տեղ վաճառողուհին խոստովանեց, որ Երեւանից հրահանգել են փակել խանութը, քանի որ այն կետերը, որտեղից իրենք ստանում են ապրանքը, փակ են, կամ էլ շատ թանկ է ապրանքը: Մի խոսքով` նախատոնական շունչ չի զգացվում:

Պատահական հանդիպեցինք կոնֆետի առաքիչի, ով նշեց, որ ներմուծվող բոլոր ապրանքատեսակների գները 20%-ով են ավելացել, իսկ տեղականը` 10%-ով:

Առեւտրականները սպասում են, թե ինչ կլինի, դժվարանում են կանխատեսումներ անել. «Ինչ գնով ապրանքը կբերեն Երեւանից, չգիտենք»: Թանկացումները, ինչպես հայտնի է, պայմանավորված են դոլարի փոխարժեքով: Բնականաբար, վաճառականները շատ դեպքերում չեն կարողանում ապրանք վերցնել, առավել եւս թանկ վաճառել, քանի որ Կապանում գրեթե բոլոր խանութները պարտքացուցակով են աշխատում, ընդ որում` հայտնի չէ, թե մարդիկ երբ են վերադարձնելու պարտքը:

Գները ժամ առ ժամ են փոխվում, նույնիսկ դժվարանում են ասել, թե մի քանի ժամ առաջ, օրինակ, ձեթի գինն ինչքան էր:

Պտուղ-բանջարեղենի վաճառքի կետերում դեկտեմբերի 17-ի երեկոյան թանկացում չէր արձանագրվել, բայց վաճառողը նշեց, որ վաղն առավոտյան արդեն ներմուծվող մրգերը թանկ են լինելու, օրինակ` 1կգ բանանը 1000 դրամի փոխարեն լինելու է 1200 դրամ:

Այն, ինչ մինչեւ հիմա ներկայացրինք, ընդհանուր գնային համապատկերն էր, բայց առեւտրականները նույնպես օգտվել են ստեղծված իրավիճակից եւ երբեմն առանց հիմնավոր պատճառների թանկացրել ապրանքը: Ամիսներ առաջ ստացած հին ապրանքի գինն այսօր անհարկի բարձրացնում են: Ի վերջո, ի՞նչ մեղք ունի շարքային քաղաքացին, ո՞վ է պատասխան տալու ստեղծված իրավիճակի համար, եւ ի՞նչ է արվում իրավիճակը կայունացնելու համար: Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ մարդկանց մեծ մասը կհրաժարվի տոնական ճոխ սեղաններից…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53