Մարդիկ թող մեկ շաբաթ գնան ծառայության, քարերի վրա, առվի ջրով շորեր լվան. Աշոտ Ասատրյան

10.05.2019 15:38
1210

2 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում  ներկայացրեց 100 փաստ, որոնք իրականացվել են հեղափոխության 1 տարվա ընթացքում: 100 փաստերի մեջ ներառված էին նաև ՀՀ զինված ուժերում կատարված փոփոխությունները: Այս փոփոխությունների շուրջ Armdaily.am- ը զրուզել է ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանի հետ:

Ասատրյանն անդրադարձավ այն փաստին, որ շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը։ Նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը.«18 տարեկանների փոփոխումը միշտ էլ եղել է Զինված ուժերի պլանների մեջ, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ և պատրաստված կադրեր պաշտպանեն սահմանը, իսկ երիտասարդները պահպանեն երկրորդ և երրորդ դիրքերը: Չնայած ապրիլյանի օրերին մենք ականատես եղանք, որ մեր 18 ամյա տղերքը ոչնչով չեն զիջում»: Մեր այն դիտարկմանը, որ ոստիկանության զորքերի համար սա նույնպես նորություն է, Աշոտ Ասատրյանն ասաց.«Ոստիկանները նույնպես զինվորական ծառայություն են անցել, ռազմական կրթություն են ստացել, զենքի հետ շփվել են և դա բավարար է, որպեսզի նրանք կարողանան դիրք պահել»:

Փաշինյանի մեկ տարվա կառավարման օրոք շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվեն ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին, բայց շատերի պնդմամբ դրա փոխարեն պետք է բանակը համալրել նոր տեխնիկայով, Ասատրյանի խոսքերով այս տեխնիկան նույնպես իր կարևոր դերն ունի զինվորների կյաքնում.«Ովքեր այդպես են ասում, թող մեկ շաբաթ գնան ծառայության, քարերի վրա, առվի ջրով շորեր լվան, կամ ուտելիքի կեսը թափեն՝ փչանալու պատճառով, քանի որ սառանարան չկա, նոր այդպիսի բաներ ասեն: Նորմալ կենցաղային պայմանները շատ կարևոր են զինվորների համար»:

Վարչապետը նշում է նաև,  որ զինվորների սննդակարգում ավելացվել են մի շարք սննդամթերքներ, ինչպես նաև ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով, ինչը վերլուծաբանի կարծիքով ևս շատ կարևոր են.«Այն սնունդը, որը ավելացվել է շատ կարևոր է զինվորների համար: Ժամանակին մեզ տրվում էր մեկ անգամյա օգտագործելու ներքնաշորեր և շապիկներ, որոնք որակապես լավը չէին, և այդ պատճառով մեր ծնողները ստիպված մեզ համար նորն ու լավն էին գնում»:

Աշոտ Ասատրյանն անդրադարձավ նաև զինվորների հեռախոսներ թույլատրելու գաղափարին.«Վաշտում մի քանի հոգի միշտ էլ ունենում էին հեռախոսներ, որոնցից օգտվում էին վաշտի մնացած տղաները և դա խնդիր չէր առաջացնում: Իսկ այն փաստը, որ շատերը շահարկում էին, թե օրենքն ընդունվել է՝ ինչ է վարչապետի տղան էլ է ծառայում, ապա ասեմ, որ չէր կարող լիներ այնպես, որ պետության մակարդակով վարչապետն օրենք ընդուներ, որ կարողանար իր տղայի հետ շփվել: Դա շատ միամիտ հավակնություն է»: Ասատրյանը հավելեց, որ թույլատրվող հեռախոսները չպետք է լինեն սմարթֆոն. «Պետք է օգտագործվեն անվտանգ հեռախոսներ, չպետք է զիվորները նկարներ հրապարակեն: Օրենք ընդունելը մի բան է, ճիշտ կիրառելն՝ այլ»: Անյուտա Աթանեսյան

armdaily.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08