Մարդկությունը դասեր կառնի՞ ստեղծված իրավիճակից

09.04.2020 18:25
1212

Մարդկության  պատմության  մեջ  հաճախ են եղել արտակարգ իրավիճակներ, որոնք մեծ վտանգ են ստեղծել մարդ արարածի գոյատեւման  համար։ Հատկապես միջնադարում այդ կարգի աղետալից իրավիճակներով լեցուն է եղել մարդկության կյանքը։

Մեծ ու փոքր համաճարակները հաջորդել են իրար, ստեղծել ծանր, մղձավանջային կացություն, խլել  հազարավոր  մարդկանց  կյանք։

Սակայն միջնադարում գիտության եւ  տեխնիկայի զարգացումը  դանդաղ էր ընթանում եւ մարդն անզոր էր բնության աղետների դեմ։

Իրավիճակը  բոլորովին ա՛յլ պետք է  լիներ մեր ժամանակներում՝ 21-րդ դարում։ Սակայն կորոնավիրուսի բռնկման հետեւանքով առաջացած իրավիճակը վկայում է, որ դա բոլորովին էլ այդպես չէ։

Աշխարհի զորավոր երկրները՝ ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ճապոնիան խեղճանում են ծանրագույն այս իրավիճակի պատճառով։ Մարդկությունն արդեն տասնյակ հազարավոր զոհեր է տվել։ Իսկ կորոնավիրուսի դեմ դեռեւս անհրաժեշտ դեղն ու ճարը չեն գտնվել։ Մեր  մոլորակն ապրում է իր կենսագրության  ամենատագնապալի՛ց, հուզախռով ու խուճապային պահերից մեկը։ Մարդկությունն իրեն զգում է  խեղճ, տկար ու մոլոր վիճակում։

Ահա այսպես՝ օրերից մի օր, մարդկությունը բախվել է ավելի ծանր համաճարակի։ Կարող են հայտնվել ավելի գաղտնի, խորհրդավոր ու մղձավանջային վիրուսներ ու վիրուսակիրներ, որոնց բերած աղետի շառավիղն  ավելի մեծ կլինի, քա՜ն  այսօրվանն  է։

Արդյոք մոլորակը, մեծ տերությունները դասեր կառնե՞ն ներկա աղետից, թե՞  կշարունակեն անմիտ ընթացքը։ Գերտերությունները շարունակում են  սպառազինությունների անիմաստ մրցավազքը՝ ահռելի միջոցներ ծախսելով միանգամայն անտրամաբանական  գործընթացի վրա։

Էլ  ին՞չ կարիք կա միջոցներ ծախսել մասսայական ոչնչացման նոր զենքերի ու ռումբերի արտադրության վրա, պարոնա՛յք։ Չէ՞  որ օրերից մի օր կհայտնվի մի՜ նոր վիրուսակիր, մի մոծա՜կ, մրջյու՜ն  կամ  թռչու՜ն  եւ ձեր հրթիռներն անզո՛ր կլինեն …

Եվ տանուլ կտա համայն մարդկությունը․․․

 

․                                Արմեն Կարապետյան
                              Պատմական  գիտությունների
                                                                  թեկնածու,  ՀՀ ԳԱԱ պատմության
                                                                  ինստիտուտի  ավագ  գիտաշխատող,
                                                                  գրող-հրապարակախոս

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22