Մարդու իրավունքների մասին՝ լուսանկարներով

02.05.2017 12:32
1649

«Մարդու իրավունքների կրթական կենտրոնի ստեղծում Կապանի էլեկտրոնային գրադարանում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խրախուսել մարդու իրավունքների պաշտպանությունը (ՄԻՊ) Սյունիքի մարզում, պարբերաբար անց են կացվում մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ: Ծրագիրն իրականացնում է Տեղական լուծումների զարգացման հիմնադրամը՝ ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Ինչպես տեղեկացրեց ծրագրի ղեկավար Մարիա Հարությունյանը, տարեսկզբին Կապանի էլեկտրոնային գրադարանում ստեղծվել է մարդու իրավունքների կրթական կենտրոն (ամբողջ տարին գործող) եւ էլեկտրոնային հարթակ՝ այսպիսով նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության գործընթացին: Կենտրոնը ապահովվել է համակարգիչներով եւ մասնագիտական գրականությամբ, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ բազում տեղեկատվական նյութերով (այդ թվում՝ էլեկտրոնային), եւ հասանելի կլինի նաեւ հարեւան համայնքների բնակիչների համար:

Ծրագրի ընթացքում իրականացվել եւ կիրականացվի մարդու իրավունքների վերաբերյալ կրթական արշավ Կապան եւ Քաջարան քաղաքներում, ինչպես նաեւ հարեւան 10 գյուղական համայնքում: Ստեղծված ՄԻՊ կենտրոնը եւ էլեկտրոնային հարթակը կապահովեն ՄԻՊ-ի վերաբերյալ տեղեկատվության եւ համապատասխան նյութերի մշտական առկայությունը:

Ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Կապանի քաղաքապետարանում վերոնշյալ ծրագրի շրջանակներում անցկացված «Մարդու իրավունքների մասին՝ լուսանկարներով» դասընթացը, որին մասնակցում էր մոտ 20 երիտասարդ, նպատակ ուներ երիտասարդներին ծանոթացնել լուսանկարչության հիմնական կանոններին, ժանրերին, որպեսզի հետագայում նրանք հնարավորություն ունենան լուսանկարների եւ ֆոտոպատմությունների միջոցով բարձրաձայնել առօրյա կյանքում հանդիպող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Մինչ այդ մարդու իրավունքների վերաբերյալ եւս մեկ եռօրյա ծրագիր էր անցկացվել ակտիվ երիտասարդների ու համայնքային ծառայողների համար, որը վարել էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը եւ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Դասընթացավարները հրավիրվել էին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից (նախկին՝ «Ինտերնյուս» մամուլի աջակցության հկ), որն աջակցում է արտահայտման ազատությանը եւ ազատ լրատվամիջոցների կայացմանը, կազմակերպում դասընթացներ կայացած եւ սկսնակ լրագրողների համար, նպաստում մեդիա գրագիտության տարածմանը, մասնակցում մեդիա օրենսդրության բարելավման եւ լրագրողների իրավունքների պաշտպանության աշխատանքներին, հասարակության բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը եւ այլն:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հաղորդակցության մասնագետ, լրագրող Սոնա Քոչարյանի խոսքով. «Լուսանկարչության եւ մարդու իրավունքների քաղաքացիական վերահսկողության թեմաների շուրջ անցկացված դասընթացը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել իրենց իրավունքներին ու հնարավորություններին եւ հետագայում հանդիպելով մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի՝ լուսանկարների եւ ֆոտոպատմությունների միջոցով բարձրաձայնել արձանագրված խախտումները, կարճ ասած՝ զարգացնել քաղաքացիական լրագրությունը: Նորագույն տեխնոլոգիաները, համացանցը մարդու իրավունքների պաշտպանության վերահսկողության մեխանիզմը զարգացնելու, պահանջատեր լինելու, քո եւ դիմացինի իրավունքները պաշտպանելու անսահման հնարավորություններ են ընձեռում՝ անկախ մասնագիտությունից»:

Դասընթացի առաջին օրը, դիտելով մասնակիցների լուսանկարները, լսեցին դասընթացավարների դիտողություններն ու խորհուրդները: Հաջորդ երկու օրն անցան գործնական պարապմունքների տեսքով. երեք խմբի բաժանված մասնակիցները, ընտրելով առաջադրված թեմաներից մեկը, այն է՝ գետի մաքրում, աղտոտվածություն, պոչամբարներ եւ այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, նկարահանումներ իրականացրին, որին հաջորդեցին քննարկումները:

Սոնա Քոչարյանը նշեց նաեւ, որ բնավ նպատակ չունեն մասնակիցներին հմուտ լրագրող կամ լուսանկարիչ դարձնել, այլ ցույց տալ, որ նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելով՝ յուրաքանչյուրս կարող ենք բարձրաձայնել հասարակության թե՛ արատավոր, թե՛ գովելի երեւույթների մասին: Դասընթացավար, հայտնի օպերատոր, լուսանկարիչ Հակոբ Հովհաննիսյանը կարեւորեց դասընթացի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ մասնակիցները բարձրաձայնված երեք թեմայի շուրջ շարունակական եւ հետեւողական աշխատանք կծավալեն: «Առավել լավ կամ վատ սպասելիքներ չունեի դասընթացի ընթացքից, ընդհանուր առմամբ գոհ եմ կատարված աշխատանքից, բայց, ցավոք, ժամանակը քիչ էր: Հատկապես կարեւորում եմ ձեր միջեւ շփումը, ակտիվ քննարկումները, հաճախ իրարամերժ տեսակետները, որոնք կարող են հետագայում նոր նախաձեռնությունների սկիզբ դառնալ», - ամփոփիչ խոսքում մասնավորապես նշեց Հակոբ Հովհաննիսյանը:

Մասնակիցների անունից հետաքրքիր դասընթացի համար շնորհակալություն հայտնեց Կապանի էլեկտրոնային գրադարանի աշխատակից Գայանե Մուսայելյանը՝ ծրագրի շարունակականության, ինչու չէ, նաեւ հետագա համաործակցության ցանկություն հայտնելով:

Ինչպես տեղեկացանք Մարիա Հարությունյանից, դասընթացին կհաջորդի մարդու իրավունքներին նվիրված մեկշաբաթյա ցուցահանդես Կապան եւ Քաջարան քաղաքներում, որի ընթացքում կցուցադրվեն մասնակիցների պատրաստած ֆոտոպատմություններն ու լուսանկարները, նաեւ կկազմակերպվեն ՄԻՊ-ի վերաբերյալ ֆիլմերի ցուցադրում/քննարկումներ: Ի դեպ, Կապանում այդ ցուցահանդեսը կլինի էլեկտրոնային գրադարանում ստեղծված մարդու իրավունքների կրթական կենտրոնում: 

Լավագույն լուսանկարների հեղինակները հնարավորություն կունենան մայիսի 10-13-ն ընկած ժամանակահատվածում ուսուցողական այցով լինել Երեւանում, այցելել մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող մի շարք կառույցներ, հանդիպել եւ քննարկումներ ունենալ ոլորտի մասնագետների հետ:

Ինչ վերաբերում է նմանատիպ ծրագրերի եւ դասընթացների արդյունավետությանը, հաճախ դրանց միջոցով պարզապես գումար աշխատելուն, Սոնա Քոչարյանը նշեց. «Ինձ հետաքրքիր է այն, ինչ ես անում եմ եւ հավատում եմ այն սկզբունքին, որով առաջնորդվում է մեր կենտրոնը, ինչի շնորհիվ որոշ լրատվամիջոցներ սկսել են առավել ակտիվ գործել, եթե հնարավորություն չեն ունեցել գործունեություն ծավալել, ֆինանսավորել ենք եւ այլն: 20 տարուց ավելի գործող կենտրոնն իսկապես հայաստանյան մեդիա դաշտում լուրջ աշխատանքներ եւ փոփոխություններ է իրականացրել»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների հետ հանդիպմանն անդրադարձել է զինվшծ ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը

28.07.2026 21:22

Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

28.07.2026 21:17

Օգոստոսի 1–ից սննդի առաքիչները պարտադիր պետք է սանիտարական գրքույկ ունենան

28.07.2026 18:32

Այսօր տեղի է ունեցել ՀԷՑ ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը

28.07.2026 17:28

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցում

28.07.2026 17:06

Զելենսկին Թրամփի հետ կարճ և առանց լրագրողների հանդիպում է ունենալու. Reuters

28.07.2026 16:49

Գորիս համայնքը մասնակցել է Կապանում անցկացված «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» միջոցառմանը

28.07.2026 16:10

Թուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը

28.07.2026 13:44

Կապանցի միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը՝ Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

28.07.2026 13:41

«Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիա» հայտարարում է Սյունիքի մարզի տղամարդկանց 26-րդ առաջնության մեկնարկի մասին

28.07.2026 13:23

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ. Հաջիզադե

28.07.2026 12:51

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

28.07.2026 12:43