Մաշտոցյան հանդիպում՝ նվիրված Կոստան Զարյանի 140-ամյակին

13.05.2025 17:57
602

Մայիսի 10-ին Գորիսի  «Իմփակտ հաբ Սյունիք» սրահում տեղի ունեցավ Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում՝ «Մաշտոցյան հանդիպումներ» մշակութային նախաձեռնության շրջանակում։ Այն կազմակերպվել էր Բակունցի տուն-թանգարանի և «Միրհավ» հյուրանոցային համալիրի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով վերաարժևորել և հանրահռչակել Զարյանի գրական ժառանգությունը։

Միջոցառման բացման խոսքը հղեց տուն- թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը՝ ընդգծելով Զարյանի դերը որպես հայ մտավորականության եվրոպական շնչի և ինքնության համադրման խորհրդանիշ։ Այնուհետ ելույթ ունեցավ գրականագետ, նախաձեռնող խմբի անդամ Թեհմինա Մարությանը՝ ներկայացնելով «Մաշտոցյան հանդիպումների» գաղափարական հիմքերն ու առաքելությունը՝ ստեղծել մշակութային զրույցի ու խորքային ընթերցման կենդանի դաշտ։ Նա նշեց, որ իրենց նպատակը պարզապես միջոցառումներ կազմակերպելը չէ։ «Մենք ուզում ենք սերմանել  մտքի մշակույթ՝ ձգտելով, որ Գորիսը լինի ոչ միայն մշակութային ժառանգության պահապան, այլ նաև ժամանակակից ինքնության և ստեղծարար հոգու կերտող»։ Նախաձեռնությունը ձգտելու է վերակառուցել մոռացված կամ խամրած մտահոսքերը և վերադարձնել մարդուն մշակութային գիտակցության վճիտ խորքերին։

Օրվա հյուրը և միջոցառման գլխավոր բանախոսը գրականագետ, մշակութաբան, Զարյանի ստեղծագործությունների լավագույն գիտակ Երվանդ Տեր-Խաչատրյանն էր, ով հանգամանալից ներկայացրեց Կոստան Զարյանի կենսագրությունն ու գրական ժառանգությունը՝ շեշտելով նրա փորձը՝ եվրոպական ու հայ քաղաքակրթական ինքնությունների խաչմերուկում ժամանակակից հայ մարդուն իր ոգեղեն կորիզով վերազգալու։ Նա խոսեց Զարյանի ստեղծագործությունների մեջ առկա հզոր ներուժի մասին՝ որպես ներքին ազատության և ինքնության հաստատման գրական ազդակ։ Նա առանձնահատուկ շեշտեց Զարյանի գրական աշխարհում հայ ինքնության հարցադրումների համամարդկային հնչերանգները։

Հանդիպմանը մասնակցում էին մտավորականներ, ուսուցիչներ, աշակերտներ, լրագրողներ, գրքի ու մտքի մարդիկ, որոնց մասնակցությամբ ձևավորվեց խորին մտորումների ու փոխադարձ ներշնչման մթնոլորտ։
Ներկաները հնարավորություն ունեցան վերամիանալու Զարյանի ներհուն մտքին ու տեսլականին՝ վերարժևորելով նրա տեղը ժամանակի մեջ։
«Մաշտոցյան հանդիպումների» այս հանգրվանը դարձավ ևս մեկ քայլ՝ դեպի գրականությունը որպես կենսական ու արդիական երկխոսություն ընկալելու ուղի։

 

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40