Մեկ օր Քարահունջում. Օխտն օրորոցի լեգենդը

17.11.2019 21:05
2088

Անդրանիկ Բաղդասարյան երջանկահիշատակը դեռեւս 1998-ին է փորձել հավաքել իր հայրենի գյուղի հետ կապված՝ տարեցների հուշերը, եւ արժեքավոր մի գրքույկ է ժառանգել ապրողներիս. հարգանք նրա հիշատակին:
Բայց մեր ստեղծագործական խումբը Քարահունջ գնաց՝ գյուղի սրբավայրերին ծանոթանալու առաքելությամբ:
Մեզ ուղեկցում էին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մկրտչյանը եւ Վալերի Գալստյանը:
Ի դեպ, դպրոցի տնօրենը մանրամասնությամբ էր տիրապետում գյուղի պատմությանը եւ հատկապես տարածքի սրբավայրերի տեղագրությանն ու դրանց հետ կապված ավանդազրույցներին:

ՕԽՏՆ ՕՐՈՐՈՑԸ

Ըստ Անդրանիկ Բաղդասարյանի՝ «Գյուղի հյուսիսային մասում, հսկա ժայռերի տակ, ապրելիս է եղել նահապետական բազմանդամ մի ընտանիք: Նույն հարկի տակ սիրով ու հարգանքով ապրելիս են եղել ընտանիքի պատկառելի հայրը, մայրը, յոթ քույրեր, յոթ եղբայրներ, յոթ հարսներ՝ յոթ օրորոցով, թոռներ, ծոռներ, թվով՝ քառասուն հոգի:
Լինում է ահեղ երկրաշարժ: Տան վերեւում գտնվող լեռնաշարքից մի ժայռաբեկոր պոկվել, գլորվել ու իր տակն է առել բնակարանը: Այդ դեպքից հետո չարաբաստիկ ժայռաբեկորը կոչվել է «Օխտն օրորոց», ու սերնդեսերունդ պատմությունը հասել է մեզ:
… Ժայռաբեկորի տակից շինարարական աշխատանքների ընթացքում դուրս են գալիս կավե ամաններ, սափորներ, տնային գործածության այլ իրեր, որոնք գտնվում են դպրոցի հնագիտական թանգարանում: Հանածոների այդ շարքը հաստատում է այդ լեգենդի ստույգ լինելը:
«Օխտն օրորոց»-ն ունի պատմական նշանակություն, ժայռաբեկորի լայն ողորկ երեսի վրա փորված են հայերեն տառերով արձանագրություններ, արեւի ժամացույց, մարդկանց, կենդանիների պատկերներ:
1935 թ. այստեղ ժամանեց գիտական մի արշավախումբ եւ վերծանեց արձանագրությունները:
Պարզվեց՝ փորագրությունները վերաբերում են 14-րդ դարին:
Հայատառ արձանագրության բովանդակությունը հետեւյալն է՝ «Այս եկեղեցին շինեցի իմ եւ ծնողացս պատվին»:
Եկեղեցու հետքերն այժմ չկան…
Ժայռաբեկորի վերին ձախ կողմում փորագրված են ձիավորներ եւ… հետիոտն մարդկանց գծապատկերներ…
«Օխտն օրորոց»-ն իր մեջ շատ թաքնված գաղտնիքներ ունի եւ կարոտ է հիմնավոր գիտական վերծանման»:
Անդրանիկ Բաղդասարյանի հրաշալի այս գրառումի հետ, անշուշտ, համաձայն ենք:
Սակայն չի կարելի չնկատել, որ ժայռաբեկորի վրա իծագրեր են, ինչպիսին տեսել ենք Սիսիանի տարածաշրջանի Ուղտասարում:
Հնարավոր է, որ այդ վայրում ուխտատեղի է շինվել 14-րդ դարում, բայց իծագրերը, անտարակույս, վեց-տասը հազար տարվա վաղեմություն ունեն, որոնք, կարծում ենք, պետք է արժանանան մեր հնագետների ուշադրությանը:

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ

Քարահունջի գլխավոր սրբավայրը, այնուամենայնիվ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է՝ կառուցված 1675 թ.:
Ճիշտ է ասված՝ գեղեցիկ կամարներ, սյուներ, բեմ, բեմի աջ եւ ձախ կողմերում՝ խցիկներ, օժանդակ այլ շինություններ, զանգակատուն՝ մեծ ու փոքր զանգերով:
Աբրահամ Կրետացի Հայոց կաթողիկոսը (1734-37 թթ.) «Պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից» աշխատության մեջ Սուրբ Հռիփսիմեի մասին այսպես է արտահայտվել՝ «…սրբատաշ քարերով շինված մի պատվական եկեղեցի»:
Ժամանակին Քարահունջն ըմբոստացել է Տաթեւի վանքի դեմ, որի համար գյուղը բանադրվել է: Այդ մասին իմանում ենք Աբրահամ Կրետացու վերոնշյալ աշխատությունից:
Նա նկարագրում է 1736 թ. մարտի 10-ին Մուղանի դաշտում Թահմազ Ղուլի խանին Իրանի շահ՝ Նադիր շահ անվամբ թագադրելու արարողությունը եւ դրան առնչվող անցուդարձը:
Կրետացին լինում է Խնձորեսկում, որից հետո՝ «…Այստեղից գյուղացիները թանձր ձյան միջով, իրենք՝ զենքով ու հրացանով, մեզ ուղեկցեցին ու հասցրին Տաթեւի մեծ անապատը:
Ճանապարհին մի ավեր գյուղ կար՝ Քարահունջ անվամբ, որը բանադրել էին Տաթեւի առաջնորդները. խնդրեցին՝ բանադրանքը հանել: Տեղի տալով նրանց ես արձակում տվեցի եւ օրհնեցի գյուղը»:

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵԻ ԲԱԿՈՒՄ Է ԱՌԱՔԵԼ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Նշանավոր բարեգործի եւ առեւտրաարդյունաբերողի կյանքին ու գործունեությանն անդրադարձել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը (այդ ուսումնասիրությունն ամբողջապես առաջիկայում կներկայացնենք ընթերցողին):
Ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի՝ «Կար այդ ժամանակ հայրենասեր համարված մի հարուստ ծերունի՝ Առաքել Ծատուրյան անունով: Դա հետաքրքրական տիպ էր…Մի ժամանակ եղել էր խոհարար, հետո գնացել էր Պարսկաստան, պարապել էր վաճառականությամբ եւ, մի որոշ գումար ձեռք բերելով, վերադարձել էր Կովկաս:
Հիշում եմ նրան դեռ յոթանասուն թվականներին, երբ Բաքվում սկսել էր պարապել նավթային արդյունաբերությամբ: Կարճահասակ մի մարդ էր՝ ծուռ ոտներով: Նա միշտ շրջում էր երկու թեյի պնակի չափ մեդալներ վզին քարշ արած, մեկը ոսկյա, մյուսը արծաթյա» («Կյանքի բովից»):
Առաքել ապերը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել իր հայրենի գյուղի հոգսերը:
Ինքն է Սուրբ Հռիփսիմեին զանգ նվիրել:
Նրա միջոցներով է 1893-ին կառուցվել Քարահունջի երկդասյա երկսեռ դպրոցի շինությունը:
Լավ հարաբերություններ է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ավանեցու հետ:
Եվ 1898 թ., երբ Հայրիկն Արցախից վերդարձել է Գորիս, ուղեւորվել է Քարահունջ գյուղ եւ իջեւանել Ծատուրյանի հայրական տանը, ապա այցելել նրա ծնողների շիրիմին:
Առաքել Ծատուրյանը, սակայն, ինքնասպան է եղել 1903 թ. մայիսի 30-ին՝ Նոր-Բայազետի գավառի Արզականի իր կալվածքում:
Երախտապարտ քարահունջեցիք դիակը տեղափոխել են իր հայրենի գյուղ՝ Քարահունջ եւ ամփոփել եկեղեցու բակում:
Նրա շիրմաքարին մենք կարդացինք՝ «1830-1903 ԱՌԱՔԵԼ ԱՊԷՐ ԾԱՏՈՒՐԵԱՆ ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՎԱՏՔ»:

ՀԱԶԱՐԱ ՓՐԿԻՉ

Ըստ Անդրանիկ Բաղդասարյանի՝ «Սրբավայր է: Գտնվում է գյուղից հարավ-արեւելք «Քաղալլար» հողամասի բլրի գագաթին: Պահպանվել են մատուռի հետքեր, խաչքարեր:
Համաձայն մեզ հասած լեգենդների՝ մի ժամանակ այդտեղ հավաքվել են բազմաթիվ ուխտավորներ, մատաղ են արել, մի մեծ կաթսայի մեջ կերակուր եփել: Որտեղից-որտեղ մի թունավոր օձ պատահաբար ընկում է կաթսայի մեջ, թունավորում ճաշը:
Երբ ուխտավորները նստում են ճաշելու, իբր Աստծո հրամանով մի աղավնի իրեն նետում է կաթսայի մեջ: Ուխտավորները ճաշը օձի, թույնի եւ փրկիչ աղավնու հետ թափում են ու հազարավոր մարդկանց ազատում մահից: Այդ օրվանից էլ սրբավայրը կոչվել է Հազարա փրկիչ:
Մինչեւ այժմ այդտեղ հաճախում են բազմաթիվ ուխտավորներ»:
Հազարա փրկիչ ուխտավայր կարելի է այցելել Հարթաշեն գյուղով:

ԽԱՆՈՒՆ ՔՐԱՏԱԿԸ

Ըստ Անդրանիկ Բաղդասարյանի՝ «Գտնվում է Քարահունջից հարավ՝ երկու-երեք կմ հեռավորության վրա, Վարարակն գետի ձախ ափին: Այդտեղ փոքրիկ գյուղ է եղել:
Այժմ այդտեղ կան բազմաթիվ խաչքարեր:

ԿԱԼԵՐ

Այս վայրը գտնվում է գյուղի դաշտում՝ մեկ կմ հետավորության վրա:
Այդտեղ կա նաեւ սրբավայր՝ խաչքարերով, որը կոչվում է Սուրբ Հովհաննես (Սըրփըվանես): Այժմ էլ ուխտավորներ են այցելում այնտեղ, մոմ վառում, մատաղ անում:

ՊՌՇՆՈՒ ՏԱԿԸ, ՈՐ ՆԱԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ Է ԿՈՉՎԵԼ

Ներկայիս Քարահունջի կենտրոնում մինչեւ 1932 թ. կար հսկայական մի ծառ, որ կոչվում էր Պռշնի:
Ծառը համարվում էր «Սուրբ խաչ» եւ անձեռնմխելի էր:
Նույն տեղում հիմա մի նոր պռշնի է բարձրանում:

 

                                                 ***
Մեր այցի ավարտին բարձրացանք գյուղի արեւմտյան եզերք:
Այդտեղ է Շռանի ջրվեժը: Գարնանն այդ ժայռի պորտից փրփուր է գահավիժում (Սերո Խանզադյանի արտահայտությունն է):
Այդ տարածքը նույնպես ընկղմված է այգիների թանձրության մեջ:
Մեզ հրավիրեցին լեռան ծերպում գտնվող քարանձավ (քարատակ):
Հրայր Աբրահամյանի քարանձավն էր:
Քարանձավում վայելեցինք Քարահունջի անկրկնելի մրգերից պատրաստված մաճարը (բոլորովին նոր՝ եփը դեռ չավարտված գինի):

 

Հ.Գ.
Քարահունջի տարածքում է գտնվում Գյավուրի բերդը, որի մասին առանձին խոսք ենք հրապարակել syuniacyerkir.am կայքում:

Սամվել Ալեքսանյան

На изображении может находиться: гора, небо, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, растение, дом, дерево, на улице и природа

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: растение, дерево, цветок, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: 8 человек, люди улыбаются, люди стоят, дерево, на улице и природа

На изображении может находиться: 2 человека, люди стоят, дерево, растение и на улице

Нет описания фото.

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: дерево, растение, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, трава, цветок, на улице и природа

На изображении может находиться: небо, растение, дом, дерево и на улице

 

На изображении может находиться: один или несколько человек, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, мост, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, дерево, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, растение, на улице и природа

На изображении может находиться: на улице и природа

На изображении может находиться: обувь, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, трава, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: дерево, растение, трава, небо, на улице и природа

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25