Մեղադրանք առաջադրելու մասին ինձ զգուշացրել էին վեց ամիս առաջ. Հրայր Թովմասյան

27.12.2019 19:09
1285

Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի լավ տրամադրություն ունի, ՀՔԾ քննիչի հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք կառաջադրվի», - ասաց Հրայր Թովմասյանը՝ խոստանալով մի օր խոսել դրա մասին։

Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Հրայր Թովմասյանն ասաց, թե իր կյանքում ոչ մի բան չի փոխվել և չի էլ կարող փոխվել։

«Այս մեղադրանքի առաջադրումը՝ 308-ի 2-րդ մասով ոչինչ իմ կյանքում չի փոխել և չի էլ կարող փոխել։ Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ և ես իրեն ասացի, որ որպես պրոֆեսիոնալ, գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ»- ասաց Հրայր Թովմասյանը։

Նա տեղեկացրեց, որ ինքը հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց. «Որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամսում ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, սպառնալիքներ էին, այսօրվա մասին զգուշացումներ էին, այլև կոնկրետ բռնության կոչեր ու դրանց դրսևորումներ, բայց այս ժամանակահատվածում ՍԴ-ն բոլոր դատավորների շնորհիվ աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային, բեկումնային են լինելու, մեր իրավական համակարգի հետագայի համար»։

Նա նշեց, որ շատերը չեն ճանաչում ՍԴ դատավորներին, նրանք ուժեղ ու հայրենասեր մարդիկ են, նվիրյալներ են։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: 

lurer.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24