Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16
264

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք խոնարհումով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հիշելով 1915 թվականի ողբերգական իրադարձությունները, երբ Օսմանյան կայսրությունում իրականացվեց հայ ժողովրդի զանգվածային բնաջնջման ծրագիրը։ Այդ պատմական ոճրագործության հետևանքով մեր ժողովուրդը կրեց անասելի կորուստներ՝ հայրենազրկում, մարդկային կյանքերի կորստով ուղեկցվող ազգային աղետ և մշակութային ժառանգության ծանր հարված։

Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության այն ծանրագույն իրադարձություններից է, որը չի կարող մոռացության մատնվել կամ անտեսվել։ Այս օրը հիշատակի և խոնարհման օր է՝ բոլոր անմեղ զոհերի առաջ, որոնց հիշատակը ապրում է մեր սրտերում և մեր պատմական գիտակցության մեջ։

Խոնարհվելով անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ մենք պարտավորվում ենք պահպանել մեր ազգային ինքնությունը, ամրապնդել պետականությունը և կառուցել ավելի խաղաղ ու անվտանգ ապագա՝ ի հիշատակ անցյալի զոհերի և հանուն գալիք սերունդների։

Այսօր մեր բոլորիս գերխնդիրը պետք է լինի կառուցել այնպիսի հզոր երկիր, որպեսզի այլևս երբեք հայ ժողովուրդը չառերեսվի նման ողբերգության հետ։

Մեղրիի համայնքապետարան

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31

Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

05.11.2026 12:57

Կառավարությունը նոր ծրագիր է առաջարկում․ 63-72 տարեկանները կարող են ստանալ մինչև 2 մլն դրամ

05.11.2026 12:32

Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մահացել

05.11.2026 10:50

Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով

05.11.2026 10:24

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին

04.11.2026 23:49

Ո՞ր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքին

04.11.2026 23:26

Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը

04.11.2026 22:29

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում կոնֆետ են հյուրասիրել

04.11.2026 21:23