Մեղրի համայնքի ղեկավարն ապօրինի կարգադրություններ է արձակել

04.07.2018 12:36
1455

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն ակնհայտ ապօրինի կարգադրություններ է արձակել:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ղեկավար: Մեղրի խոշորացված համայնքի մաս են կազմում Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաեւ, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր եւ Տաշտուն գյուղական բնակավայրերը։

Մեղրի համայնքի պաշտոնական կայքում բնակավայրերի վարչական ղեկավարների մասին տեղեկությունը թերի է ներկայացված:Մեղրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից հետաքրքրվեցինք, թե Մեղրի համայնքի մեջ մտնող համայքներից քանիսում վարչական ղեկավար կա: Նշենք, որ վարչական ղեկավարը համայնքի ղեկավարի ներկայացուցիչն է տվյալ բնակավայրում եւ ենթարկվում է համայնքի ղեկավարին:

Պարզվում է՝ Ագարակ քաղաքն ու Կուրիս գյուղն ունեն մեկ վարչական ղեկավար, որը Գևորգ Խաչատրյանն է: Ալվանք եւ Շվանիձոր գյուղերի վարչական ղեկավարն էլ Ալիկ Թումանյանն է: Բացի այդ, թվով 6 համայնքի՝ Վարդանիձորի, Այգեձորի, Թխկուտի, Լեհվազի, Վահրավարի եւ Գուդեմնիսի վարչական ղեկավար է Ռաֆիկ Մկրտչյանը:

Մեղրի համայնքի ղեկավարի մարտի 19-ի կարգադրության մեջ բառացիորեն ասված է. «Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178, 188 հոդվածներով. կարգադրում եմ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի վարչական ղեկավարի լիազորությունները 2018 թվականի ապրիլի 1-ից վերապահել Լեհվազ բնակավայրի վարչական ղեկավար Ռաֆիկ Մկրտչյանին: Ռաֆիկ Մկրտչյանին աշխատանքի ծավալի ավելացման համար վճարել լրավճար՝ ամսական 20 հազար դրամի չափով»:

Երբ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավական հիմքով է համայնքապետը մի քանի բնակավայրի մեկ վարչական ղեկավար նշանակել, մեզ ներկայացվեց ՏԻՄ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը: Նշված հոդվածը սահմանում է ընդամենը այն, որ համայնքի ղեկավարը իրավունք ունի կարգադրություն արձակելու:

Տեղական ինքնակառավարման հարցերով անկախ փորձագետ Վահագն Պետրոսյանը, հղում կատարելով ՏԻՄ օրենքին, նշում է, որ բոլոր բնակավայրերում համայնքի ղեկավարը պարտավոր է նշանակել վարչական ղեկավարներ: «Եթե Հայաստանում կան այնպիսի խոշորացված համայնքներ, որոնց կազմում ընդգրկված բնակավայրերից որեւէ մեկում նշանակված չէ վարչական ղեկավար, կամ նրա պարտականությունների կատարումը դրված է մեկ այլ պաշտոնատար անձի վրա, ապա այդպիսի դեպքերում շրջանցվել է օրենքը»,- մեր զրույցում նշեց փորձագետն ու հավելեց, որ մեր մատնանշած խնդիրը կարգավորողը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն է, որն իրավասու է նման դեպքերում միջոցներ ձեռնարկելու: Նա կարող է առաջարկել համապատասխան համայնքի ղեկավարին՝ օրենքի հիման վրա ձեւավորել վարչական ղեկավարի առանձին հաստիք:

Նրա խոսքով, եթե համայնքի ղեկավարը չի վերանայում իր որոշումը՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության առաջարկության հիման վրա, ապա նախարարությունը կարող է դիմել դատարան եւ պարտավորեցնել համայնքի ղեկավարին՝ կատարելու իրեն օրենքով վերապահված պարտավորությունը:

Այդուհանդերձ փորձագետը գտնում է, որ բնակավայրերում պարտադիր վարչական ղեկավար ունենալու օրենսդրական պահանջը այդքան էլ տրամաբանական չէ: «Բազմաբնակավայր շատ համայնքներ կան, որոնց կազմում կան այնպիսի բնակավայրեր, որոնց բնակչության թիվը չի գերազանցում անգամ հարյուր բնակիչը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ եւ վարչական ղեկավարի պարտադիր հաստիք ունենալու պահանջը սահմանել 300 եւ ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի համար, իսկ մինչեւ 300 բնակիչ ունեցող բնակավայրերի մասով վարչական ղեկավարի նշանակման կամ նրա պարտականությունները այլ պաշտոնատար անձին վերապահելու իրավասությունը թողնել համայնքի ավագանուն»,- նկատեց Վահագն Պետրոսյանը:

Տիրայր Մուրադյան

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34