Մեղրիի ավագանին դիմել է դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել ազատ տնտեսական գոտիների տարածքում գտնվող հողերի օտարման գործարքները

02.08.2019 16:17
1187

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ավագանին հայցադիմումներ է ներկայացրել Մեղրի խոշորացված համայնքի և կադաստրի պետական կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանում  դեմ: Ավագանին պահանջում է առոչինչ ճանաչել մարզի Կարճևան գյուղական համայնքի վարչական սահմաններում` «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի անմիջական հարևանությամբ գտնվող ընդհանուրը 1,378 հա զբաղեցնող 3 հողամասերը օտարելու մասին համայնքի ղեկավարի 2016թ. հուլիսի 12-ի և «Սյունիք» ազատ տնտեսական գոտու կառուցման տարածքում գտնվող 32 հա հողերի օտարմանը վերաբերող 2014թ. օգոստոսի 3-ի որոշումները:

Ավագանու անդամները պահանջում են նաև նաև անվավեր ճանաչել Կարճևան համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա 2016թ. հուլիսի 15-ին և 2014թ. օգոստոսի 6-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրերը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Նշենք, որ Կարճևանն այժմ Մեղրի խոշորացված համայնքի բնակավայրերից է: 1,378 հա զբաղեցնող 3 հողամասերի գործով երրորդ անձ է ներգրավված Ռոմիկ Սարգսյանը, ով որոշումները կայացրած Կարճևանի համայնքապետ Արմեն Ավետիսյանի աներորդին է: Իսկ 32 հա գյուղնշանակության հողերի օտարման գործով երրորդ անձ «Էսիէյ» ՓԲԸ-ն, որի հիմնադիրը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանն է:

Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ «Հետք»-ն անդրադարձել էր, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին չի կարողանում ընդլայնել տարածքը, քանի որ գոտու շրջակայքի հողերը սեփականաշնորհվել են: Հողերը ձեռք էին բերվել կեղծ աճուրդներով: Մեղրիի համայնքապետարանից մեզ տեղեկացրել էին, որ Ռոմիկ Սարգսյանը հողերը համայնքից գնել էր 1 մլն 707 հազար դրամով:

Հողերի օտարումը Ռոմիկ Սարգսյանին իարականացվել է  ձևական աճուրդ կազմակերպելու եղանակով: Երբ գործարքը բարեհաջող ավարտվել է 1,378 հա հողերը 2017թ. դեկտեմբերի 18-ին առուվաճառքի պայմանագրով Սարգսյանն օտարել է արդեն «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին:

Բացի այդ, ոստիկանության  տեղեկատվության համաձայն՝ 2014թ. հուլիսին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահը (Մարտին Սարգսյան, հեղ.), իր տեղակալի և այլ պաշտոնյաների հետ այցելել է Սյունիքի մարզի Կարճևան համայնք: Մարտին Սարգսյանը, համայնքի ղեկավարին մատնացույց անելով «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից տարածքները, հայտնել է, որ վարչապետի (Հովիկ Աբրահամյան, հեղ.) նախաձեռնությամբ կազմված նախագծով, նշված տարածքում կազմակերպվելու է ազատ տնտեսական գոտի: Մարտին Սարգսյանն իր և վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել է, որ կազմակերպի նշված տարածքները «Էսիէյ» ՓԲԸ-ին օտարելու գործընթացը: Այնուհետև համայնքի ղեկավարին այցելած նույն ՓԲԸ-ի ներկայացուցիչը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ՝ նշված հողատարածքներն աճուրդով գնելու վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ աճուրդի օրը կապահովի նաև աճուրդին այլ անձի ձևական մասնակցությունը:

Ըստ գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվության՝ Կարճևան համայնքի ղեկավարը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ պաշտոնական տեղեկություններ է մտցրել, ավագանու կեղծ ստորագրությամբ իբրև ավագանու նիստում որոշում կայացնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմել: Արդյունքում՝ փաստացի չկայացած ավագանու նիստի և աճուրդի վերաբերյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի հարակից համայնքային հողատարածքներն աճուրդային եղանակով ապօրինի օտարել է «Էսիէյ» ՓԲԸ-ին:

Սյունիքի մարզպետարանից «Հետք»-ին տեղեկացրել էին, որ ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշման ընդունման պահին նշված 32 հա հողամասերը պատկանել են «Էսիէյ» ՓԲԸ-ին: Վերջինս դրանք ձեռք է բերել աճուրդ-վաճառքի ձևով՝ 20 հա, 5 հա և 7 հա չափաբաժիններով: Այդ հողերի համար «Էսիէյ»-ը վճարել է համապատասխանաբար՝ 1 մլն 540 հազար, 385 հազար և 550 հազար դրամ:

hetq.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12