Մեղրիում Արամ Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի գլխավորած ուժերը կոալիցիա կազմեցին

03.11.2021 18:44
6028

Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիոն հուշագիր են ստորագրել, և ՏԻՄ իշխանությունը բաժանել միմյանց միջև, 5 տարվա առաջին կեսը «Հանրապետություն» կուսակցությունն է պաշտոնավարելու, մյուս կեսը՝ «Ազատական» կուսակցությունը:

«Հուշագիր ենք ստորագրում 5 տարի կառավարման փուլերը միմյանց մեջ հավասարաչափ բաշխելու, կիսելու, կառավարելու համար։ Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև։ Առաջին 2.5 տարին կառավարումը իրականացնելու է «Հանրապետություն» կուսակցությունը իր և «Ազատական» կուսակցության թիմի հետ, իսկ երկորդ փուլը 2 տարի 6 ամիս ժամկետով «Ազատական» կուսակցությունը՝ իրենց կողմից նշանակված ցանկացած մարդու հետ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 42,8 տոկոսը կամ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 32,8 տոկոս կամ 5 մանդատ, Ազատական կուսակցությունը՝ 14.4 տոկոս կամ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոս կամ 2 մանդատ:

news.am

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38