Մեկնարկեց ԱԺ քառօրյան. «Հայաստան» դաշինքը պահանջում է քննարկում կազմակերպել Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցողի մասին

13.09.2021 11:48
1139

Այսօր մեկնարկել են ԱԺ 8-րդ գումարման հերթական աշխատանքները: Նիստի օրակարգում ընդգրկված է 3 հարց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը և ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը:

Օրակարգային հարցերից դուրս «Հայաստան» դաշինքը պահանջեց ԱԺ հրավիրել ԱԱԾ տնօրենին՝ Գորիսում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: 

«Նախորդ օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական ԶՈՒ-ի հերթական ապօրինի գործողություններին և մեր իշխանությունների, ցավոք, կրավորական ու ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին։ Ընդ որում, ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այլև անատամ է և ոչինչ չասող»: ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի կողմից ոստիկանական կետ տեղադրելու փաստին։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հայտարարեց, թե  իշխանությունը բանավոր համաձայնությունների ներքո բոլորից գաղտնի Կովսականն ու Սանասարը հանձնել է Ադրբեջանին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, ի պատասխան Գրիգորյանի, նշեց, որ որևիցե մեկը որևիցե մեկին ոչ մի բան չի հանձնել. «Երբ որ հանձնել բառն է օգտագործվում, դա նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կռիվ են տվել ու զոհվել, նրանց գործողությունը եղել է հանձնման մասին»,- ասաց ԱԺ նախագահը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34