Մի շարք հաստատությունների չպատվաստված աշխատակիցները ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ են հանձնելու. Անահիտ Ավանեսյան

12.08.2021 15:47
1530

Կրթական հաստատությունների դասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների եւ մի շարք կազմակերպությունների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները պետք է ամսեկան երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն, եթե, չունենալով հակացուցումներ, հրաժարվում են պատվաստվելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, գոյություն ունեն հստակ հակացուցումներ, որոնց դեպքում պատվաստվել չի հարելի: Սակայն այդ ցուցակից դուրս բոլոր հիվանդությունները ոչ միայն չեն խանգարում պատվաստվելուն, այլ, ընդհակառակը, ցուցում են հանդիսանում պատվաստման համար: Օրինակ, շաքարային դիաբետը եւ այլ քրոնիկ հիվանդությունները ռիսկի լուրջ գործոն են, նման ուղեկցող հիվանդություններով պացիենտների մոտ կորոնավիրուսային վարակից մահացության տոկոսը ավելի բարձր է, դրա համար նրանց խորհուրդ է տրվում օր առաջ պատվաստվել:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք նման մոտեցումը չի ստիպում մարդկանց պատվաստվել, քանի որ հակառակ դեպքում, ՊՇՌ թեստերը լուրջ հարված կհասցնեն մարդկանց գրպանին, Ավանեսյանը նշեց, որ կորոնավիրուսը դեռ լուրջ մարտահրավեր է մնում երկրի համար:

«Այն անտեսանելի պատերազմ է, որը մենք մեկ ու կես տարի է վարում ենք: Մենք ունենք դեռ օրեկան գրանցվող մահեր, ունենք մտավախություն հետագայում ալիքի բարձրացման, եւ մենք որպես պետություն պետք է անենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին: Եւ այդ գործիքակազմի մեջ, ինչպես նաեւ շատ այլ երկրներ, օգտվելու ենք նման սահմանափակումներից, որովհետեւ այս պարագայում կոնկրետ անձի առողջությունից բացի մենք խնդիր ունենք հանրային առողջապահական լուրջ մարտահրավերի հետ, ուստի անելու ենք ամեն ինչ, օրենքի շրջանակներում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, ինչը ամենագործուն միջոցն է պայքարելու քովիդ-19-ի դեմ», - ասաց նախարարը:

Նա ավելացրեց, որ ճամփորդել ցանկացողները եւս պետք է թեստ հանձնեն, եւ բոլորի համար սա արդեն սովորական պրակտիկա է դարձել:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40